Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտե՞ք արդյոք . Ամեն ինչ հացի մասին

10:52, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Գիտե՞ք արդյոք . Ամեն ինչ հացի մասին
    

    

Բյուզանդիայում, վատ հաց թխելու դեպքում, հացթուխին ծեծում էին, գլխատում կամ արտաքսում էին քաղաքից: Միջնադարյան Անգլիայում 1266 թվականին օրենք մտցվեց, որը վերահսկում էր հացի գինը: Օրենքը գոյություն ունեցավ շուրջ 600 տարի: Բոլորին հայտնի լորդ և լեդի բառերը անմիջական կապ ունեին հացի հետ, ավելի կոնկրետ՝ բուխանկա (loaf) բառի հետ: Լորդ բառը ծագել է հին անգլերեն hlaford--loaf-ward բառից, որը նշանակում էր «հացի պահապան»: Լեդի բառը` hlaefdige-- loaf-kneader բառից, ինչը նշանակում էր խառնակիչ կին: Սպիտակ ալյուրը ամենաթանկ ալյուրն էր: Ամեն երկիր ունի հացի պատրաստման իր բաղադրատոմսը: Դրանք դարերով փոխանցվել են մեզ և գրեթե չեն ենթարկվել փոփոխության:
     Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուրի էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հայերն հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել:
     Ասում են՝ հացը չի կարելի հակառակ երեսի վրա դնել: Ասում են նաև, որ չի կարելի հացը գետնին գցել կամ գետնի վրա թողնել ընկած: Եվ ահա թե ինչու են դա ասում:
     Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի: Այնպես որ գետնին ընկած յուրաքանչյուր հացի փշրանքի վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին. անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:


    

Աղվորիկ Իսկական հաց
    
ֆեյսբուքյան էջի գրառումից


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13951 | 0 | 0
Facebook