Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կազմակերպվել է էքսկուրսիա քաղաքի պատմամշակութային հուշարձանների տարածքներում

17:23, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Կազմակերպվել է էքսկուրսիա քաղաքի պատմամշակութային հուշարձանների տարածքներում

hushardzan.am-ի փոխանցմամբ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» Կոտայքի մարզային ծառայության և Հրազդանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով Հրազդան քաղաքի 4-րդ և 5-րդ հիմնական դպրոցների աշակերտների համար

Մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Կիրակոսյանի և Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Այվազյանի ուղեկցությամբ պատանիները եղել են Ջրառատ թաղամասում գտնվող 12-13-րդ դարերի միջնադարյան եկեղեցու, Հրազդանի միջնադարյան գերեզմանատան, Վանատուր թաղամասի 13-րդ դարի քարավանատան տարածքներում։

Արթուր Կիրակոսյանը դպրոցականներին ծանոթացրել է հուշարձանների պատմությանը, խոսել դրանց պահպանության խնդիրների, գանձագողության դեպքերի մասին։ Նա նշել է, որ գանձագողությունը կարող է ոչ միայն անդառնալի վնաս պատճառել հուշարձանին, այլև քրեական պատասխանատվության ենթարկել իրավախախտներին։ Մասնագիտությամբ հնագետ Արմեն Այվազյանն էլ խոսել է այդ հուշարձանների պատմամշակութային նշանակության մասին։

Հուշարձանների մասին հետաքրքիր ավանդազրույցներ են պատմել աշակերտները, որոնք փոխանցել են մեծերից լսած պատմությունները։

Էքսկուրսիան ավարտվել է հայրենասիրական երգ ու պարով։

http://hushardzan.am/17190/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5325 | 0 | 0
Facebook