-1-
Թե Աշո՜ւնն այս
Տեսնես ի՞նչու
Մեզնից այսպես երե՜ս թեքեց,
… Ու ծառերին բեռնե՜ր դարձած-
Տերևներն իր գետի՜ն թափեց…
Կարծես լա՜ց է լինում, սգո՜ւմ
Ա՜յն միամիտ առվակի պես,
Որն ուզում էր ուռի՜ն ջրել,
Բայց ջրվո՜րը ճամփան փոխե՜ց՝
Իր մարգերն ու ա՜րտը ջրեց…
Թե՞ տխրել է, որ մեր սիրուց-
Իր ծառերի բնին հենված
Համբույր չառա՜վ,
… Չգիտեի՜նք…
Թե սրտերին իրար սիրո՜ղ
Աշո՜ւնն այս ծե՜ր կհասկանա …
-2-
Աշո՜ւն, մե՜նք էլ տերևի պե՜ս
Մեր ամա՜ռն ենք հիշում անցած,
Գուցե՞ վերջին ամա՜ռն էր թեժ,
Որ մեզ համար Աշո՜ւն դարձավ…
Աշո՜ւն գուցե՞ մտածում ես,
Թե սի՞րտ մնաց կատակելու,
Չէ՜, սխալվո՜ւմ ես –
Ո՛չ սիրտ մնաց կատակելու
Ու ո՛չ էլ ո՜ւժ-
Ցավերը մեր պարտակելու…
Սերս հիմա իր աչքերով հատապտո՜ւղ-
Հեռո՜ւ-հեռվում…
Նո՜ւյն քո տխուր ա՜չքն է տեսնում,
Ու դողո՜ւմ է սիրտը նրա
Գետնին ընկած տերևի պես…
«…Թե Աշո՜ւնն այս
Տեսնես ի՞նչու
Մեզնից այսպես երե՜ս թեքեց»: