Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԼԻԲԵՐԱԼ - ԱՐԵՎՄՏԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
06:14, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԼԻԲԵՐԱԼ - ԱՐԵՎՄՏԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԸ

Որևէ մի լեզվի դեմ տրամադրվելը ու թշնամանքը, էդ ուղղակի թշնամանքա ՏՎՅԱԼ ԼԵԶՎԻ ԿՐՈՂ ազգի ու էդ լեզվով կերտված ամբողջ կուլտուրայի դեմ: Է՛սա նման թշնամանքի ուղղակի ու անխուսափելի տրամաբանությունը:

Ռուսերենը մեզ առաջարկվումա էսօր ընդամենը ըլնելու որպես 2 - րդ պետական լեզու: Ֆաշիստ լիբերալ - արևմտականները նույնիսկ էդ ստորադասմանն են դեմ, թեև երբ ռուսերենը խորհրդային իշխանության ժամանակ հայտարարված էր ամբողջ Խորհրդային Միության ու նաև՝ Հայաստանում, որպես թիվ մեկ պետական լեզու, Աճառյանի, Աբեղյանի ու մնացած հայոց լեզվի ականավոր մասնագետների բառարանները ու լեզվաբանական - գրականագիտական հզոր աշխատությունները հաստատապես էսօրվա «անկախ» Հայաստանի հրատարակածը չի:

Բթամիտ, հայկական ֆաշիզմի տգետ ներկայացուցիչ լիբերալ - արևմտական դժբախտ ամբոխին ավելին ասենք:

Մասնավորապես, դեռևս ՍՏԱԼԻՆՅԱՆ ժամանակաշրջանում՝ 1951 թվականին, հրատարակվելա Աճառյանի մնացած կարևոր աշխատությունների հետ մեկտեղ նաև նրա «Եւրոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջ» աշխատությունը: Ու սա՝ ըսենց կոչված՝ «բռնակալի» ժամանակաշրջանում: Եթե երբևէ հայոց լեզվի լեզվագիտական մտքի զարգացումա էղել, ապա էդ էղելա հենց ռուսաց լեզվի թիվ մեկ լեզու հռչակված՝ Խորհրդային իշխանության ժամանակ:

Ա՛յ թե ինչքան «վատություններա» արել մեզ՝ հայերիս, Խորհրդային Իշխանությունը, երբ պետական թիվ մեկ լեզու էր հայտարարված ռուսաց լեզուն...
     Ռուս ազգը՝ որպես ռուսերեն լեզվի ու հոգու կրող, մի տեսակ ֆաշիզմ ջախջախելու կոչում ունի: Մի անգամ ջախջախելա՝ հանձին Հիտլերյան Գերմանիայի: Էդ ջաԽջախման գործում ակտիվ ու նվիրական մասնակցություն են ունեցել ռուսների ու մյուս ազգերի կողքին նաև հայ զավակները: Էսօր էդ հայ զավակների սերունդները այլասերվել են լիբերալ պրոպագանդայից ու թքում են իրանց ֆաշիզմի դեմ մարտնչած նախնիների վաստակի վրա:

Էս «նոր» կոչվող այլասերված սերնդին պետքա մտրակը գլխավերևում ճոճելով վերադաստիրակել ու հիշացնել, որ իրանց նախնիները ոչ թե ֆաշիզմ են դավանել, այլ՝ իսկական մարդասիրություն, հետևաբար՝ ազգասիրություն, առանց հերթականությունը խառնելու:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     25.09.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6340 | 0 | 0
Facebook