Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ես իմ յուրաքանչյուր երգից սպասելիքներ ունեմ, ինչպես ցանկացած ծնող իր զավակներից

03:22, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
ես իմ յուրաքանչյուր երգից սպասելիքներ ունեմ, ինչպես ցանկացած ծնող իր զավակներից

Երեկ Ա. Արամյանի հեղինակած ՛՛Մի գնա՛՛ երգը համացանցային www.youtube.com կայքում հատեց իր, ռեկորդային 100 000 000 -անոց դիտումային սանդղակը:
     Այս առումով՝ ՛՛ԱՐԱՀԵՏ՛՛ պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ս. Ստեփանյանը հարցազրույց ունեցավ երգի հեղինակ, Արտակ Արամյանի հետ:


     -Պատմեք երգի ծնվելու մասին. Ին՞չպես եկավ երգը գրելու միտքը, ոգեշնչումը: Կար արդյո՞ք ոգեշնչման կոնկրետ աղբյուր երգի համար:
    
     - Այո, իհարկե: Իմ կարծիքով չկա այնպիսի մի ստեղծագոծող, որ չորսա պահը և չոգեշնչվի:


     - Երգը մինչև մեծ մասսայականություն վայելելը, մինչ համնդանուր սիրվելը, ին՞չ ճանապարհ է անցել, եր՞բ է գրվել:
    
     -Երգը գրել եմ վեց տարի առաջ, առաջինը երգել եմ ես, առանց լուրջ գործիքավորման տեղադրել եմ համացանցում 2013թվականին: Այնուհետև իմ թույլտվությամբ ՝2016 թվականին երգել են Ռուսաստանի դաշնությունից ընկերս՝ Արմենը Խաչատրյան և սիրված ու ճանաչված եգիչ, իմ լավ ընկեր, իմ լավագույն երգերի կատարող՝Արսեն Հայրապետյանը:


     - Ին՞չպես կայացավ երգի առումով Սուպեր Սաքոյի հետ համագործակցությունը:
    
     -Առաջարկը եղել է Սուպեր Սաքոյի կողմից, 2015 թվականին: Ես սիրով տվել եմ իմ համաձայնությունը, որից հետո 2016 թվականի օգոստոս ամսին եղավ ՛՛Մի գնա՛՛ երգի պրեմիերան Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի կատարմամբ:


     -Կանխատեսում էիք արդյոք նման արձագանք և ճանաչվածություն երգի համար: Ըստ ձեզ, ին՞չը նպաստեց երգի սիրված լինելուն և այսպիսի մասսայականություն վայելելուն:
    
     - Կանխատեսում չէի ասի, բայց ես իմ յուրաքանչյուր երգից սպասելիքներ ունեմ, ինչպես ցանկացած ծնող իր զավակներից: Երգի ճանաչված լինելուն և մասսայականություն վայելելուն նպաստեց մեր թիմային աշխատանքը: Այսինքն՝ լավ երգ գումարած Սուպեր Սաքոյի փայլուն միտքը, գործիքավորող MG-ի պրոֆեսիոնալ մոտեցումը երգի գործիքավորմանը և Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի հրաշալի կատարումը:
    
     - Օտարազգի երգիչները երգը իրենց լեզվով երգում են և անգամ տեսահոլովակ են նկարահանել: Դուք չե՞ք պատրաստվում նկարահանել երգի համար տեսահոլովակ:
    
     -Ոչ, չենք պատրաստվում, և ասեմ ավելին, ես շատ ուրախ եմ, որ իմ ստեղծած երգը երգում են այլ ազգի երգիչ երգչուհիները և ոչ միայն, և անգամ տեսահոլովակ են նկարում: Մենք մեր թիմով ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ հայի ստեղծած երգը կարող է առանց տեսահոլովակի էլ հիթ դառնալ:


     -Ուն՞եք հեղինակած այլ երգեր, որոնք քիչ թէ շատ ճանաչում ունեն, կամ սիրված են դարձել:
    
     - Այո, ունեմ, ցեղասպանության հարյուրամյակին նվիրված չորս լեզվով երգ ունեմ, ի խոնարհում հայոց բանակի ՛՛Հայոց սպաներ՛՛ երգ ունեմ, գրել եմ Սպիտակ քաղաքի օրհներգը, ինչպես նաև հինգ հարյուր և ավելի տարբեր ժանրերի, տարբեր ճաշակների համար գրված երգեր:


     -Ին՞չպես կբացատրեք այն որ, ամբողջ աշխարհով մեկ այսպիսի մասայականություն և ճանաչողականություն վայելող երգը ուշադրության չի արժանացել, չի ընդունվում ոչ մի կոնկրետ պետական, կամ համապատասխան երաժշտական կառույցի կողմից Հայաստանում, անգամ լրատվամիջոցները ոչ հաճախ են անրադառնում երգին և լուսաբանում երգի հաջողությունները ամբողջ աշխարհում:
    
     -Ես մի բան կասեմ հարգելիս, ինձ ճանաչողները կփաստեն, ես բամբասել, բողոքել երբեք չեմ սիրել, եթե չեն անդրադառնում, ուրեմն չեն ուզում, դա իրենց խնդիրն է: Տեսնեն թե չտեսնեն, լսեն թե չլսեն՝ երգը ճանաչվել և սիրվել է ամբողջ աշխարհում:
    
     -Թույլ տվեք իմ կողմից ավելացնել: Ուզեն թե չուզեն՝ երգը սիրված է, ճախրում է և դեռ կշարունակի ճախրել երգարվեստի անծայրածիր հորիզոնում:
     Աշխարում տարբեր ազգերի կողմից, ճանաչված տարբեր անհատների կատարմամբ հնչում է ձեր հեղինակային ՛՛Մի գնա՛՛ երգը, երգում են և տեղադրում համացանցում, այն կատարվում է անգամ օտարազգի պրոֆեսիոնալ երգիչների կողմից բարձր մակարդակով, լուրջ բեմերից: Ու՞նեն արդյոք նրանք այդ իրավունքը, չե՞ք փորձում պայքարել ձեր հեղինակային իրավունքի համար:
    
     - Գիտեմ, հետևում եմ, հեղինակային իրավունքի խախտում չկա, բոլորն էլ գիտեն, որ ես եմ երգի հեղինակը և երգի հետ կապված իրավունքները հոյակապ պաշտպանում է իմ ընկերը՝ Սուպեր Սաքոն:


     -Պատմեք մի փոքր, Արտակ Արամյան երգիչի, ստեղծագործողի և մարդու կյանքի մասին: Երգարվեստում ձեր անցած ուղղու մասին:
    
     - Ծնվել եմ երաժիշտի ընտանիքում, երգում եմ մանկուց, ստեղծագործում եմ շուրջ տաս տարի է արդեն, մասնագիտությամբ ջութակահար եմ:


     - Առաջիկայում կ՞ան նախատեսված համագործակցության ծրագրեր, Սուպեր Սաքոյի, Սպիտակցի Հայկոյի կամ այլ երգիչների հետ:
     -
     Իհարկե, ծրագրեր միշտ կան բայց չխախտելով հայկական շոու բիզնեսի անհասկանալի կանոնները փակագծերը չեմ բացում:


     - Երգի այսպիսի սիրված լինելուց և հանմընդհանուր ճանաչվածություն ձեռք բերելուց հետո ին՞չ որ բան փոխվեց ձեր կյանքում: Օրինակ ասենք, նոր հետաքրքիր և շահավետ համագործակցության առաջարկներ, համերգային հաճախակի հրավերքներ, կամ ասենք ժողովրդի կողմից ճանաչված և սիրված լինել:

    
     - Ես չէ որ պետք է խոսեմ իմ ճանաչված և սիրված լինելու մասին, շահավետ առաջարկներ միշտ էլ եղել են և կան: Բնականաբար փոփոխություններ էլ եղան:


     Հարգելի՝ ընթերցողներ, առաջկայում ՛՛Մի գնա՛՛ երգի սրնթաց առաջնթացի առումով մենք կունենանք հարցազրույցներ նաև, երգը կատարողների, Սուպեր Սաքոյի և Հայկ (Սպիտակցի Հայկո) Ղևոնդյանի հետ: Հետևեք մեզ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6398 | 0 | 0
Facebook