Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարտահրավեր սփյուռքահայերին, թե՞ հարված Հայաստան-Սփյուռք կապերին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
03:03, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Մարտահրավեր սփյուռքահայերին, թե՞ հարված Հայաստան-Սփյուռք կապերին
     Մարտահրավեր սփյուռքահայերին, թե՞ հարված Հայաստան-Սփյուռք կապերին
    
ԱՆԴՐԱԴԱՐՁ
    
    

     Շները երբեմն գլուխները բարձրացնում են և կաղկանձախառը հաչում՝ անորոշ, օդի մեջ ու ոչ ոքի վրա: Պարզապես օդը լցվում է ձայնային ազդանշանով: Ժամանակ ծախսեցի վերծանել այս կաղկանձախառը վայրահաչոցը ՝ ապարդյուն, բան չստացվեց:
     Անհասցե, անմիտ, անհիմն, փուչ փամփուշտներով, անհասցե կրակոցներ:
     ՈՒ՞մ է ուղղված սա. որոշ սպյուռքահայերի, թե՞ Հայաստան-Սփյուռք կապերին ընդհանրապես... Անորոշ է: Չկա հստակություն: ՈՒ՞մ է ասվում և ինչու՞ ' չկա հասցեատեր: Թ՞ե ում է տեսնում գրելով «Հայրենիքը վաճառած վիժվացքներ» ՝ ևս անհայտ ծագման ուղղվածություն ունի: Ո՞ր սփյուռքահայն է, որ «Տարվա մեջ մի անգամ Հայաստանին 50 ԱՄՆ-ի դոլար է ուղարկել ու իրեն մեծ բարերար է զգացել» և դրան ավելացրած ՝ «Հայաստանի տերն ու տիրակալ են իրենց զգացել Հայաստանի անկախության ներքո» ևս անհայտ է: Հայտնի է, որ անգամ օդում հնչած անհասցե շան հաչոցը, եթե կոնկրետ չէ' նշանակում է զրպարտանք ու զառանցանք:
     Բայց սպասեք. անհասցե բացահայտումը ինչ որ եզրեր էլ ունի: «Հայրենիքն ու կրոնը, ՙՙթրքացած հային՚՚» բան կա հիշեցնելու. «պետք է հիշեցնել, որ ինքը արդեն Հայ չէ, այլ օտար երկրներին ծախված նաև Հայաստանում ապրող անհայտ ծագումի դավաճան» , նրանց պետք է ցույց տալ իրենց տեղը, «տեղ որտեղից միայն գարշահոտության հոտ է գալիս այլ ոչ թե Հայրենասիրության…»
     Բան հասկացա՞ք: Մտքերի փայլուն կերտվածք ու շարահյուսության ինչպիսի՚ փայլուն ձևակերպում:
     Այնուամենայնիվ այս պատմության մեջ մի հայտնի կետ առկա է ՝ ՏԵՂԸ, որտեղից գարշահոտության և ոչ թե Հայրենասիրության հոտ է գալիս ՝ հիշեք սա:
     Մի անհասցե ուղերձ էլ «Հայաստանի շահերը օտար երկրների շահերի համար զոհաբերող» պաշտոնյաներին է ուղղված: Կա «արդարադատության թուր» և նրանց (պաշտոնյաներին, -Ծանոթ. հեղինակի) մատաղացու գառան պես պետք է զոհաբերել այդ թրի տակ: Այստեղից բացվում է իրական, փայլուն հնարավորությունների կախարդական դռնակը: «Հայրենասերներն ու Հայերը» հնարավորություն են ստանում ապրել իրենց «ազատ ու անկախ Հայաստանում, այլ ոչ թե արտագաղթել Հայաստանից և դառնան ավելի կախյալ օտար երկրում, օտար հողում, օտարի լծի տակ»:
     Նեղանալով «Ամերիկամետ, Եվրոպամետ, Ռուսամետ» սփյուռքահայերից ' այս անհասցե ու սին փրկության բաղադրատոմսը սփյուռքահայերի ներվերի ու իր ճղճիմ ինքնահաստատման հաշվին հայտնող ոմն Էմիլ Մարկոսյանը ( «Հայկական ժամ» կայքէջ:) նեղացել է ոչ ավել, ոչ պակաս Հայաստանից ու չի շնորհավորել Անկախության տարեդարձը:
     Դե հիմա, հարգելի ընթերցող ե'կ ու գտի, թե որտեղից է գարշահոտության և ոչ թե Հայրենասիրության հոտ փչում:
Hay Azian
Հ.Գ- Մենք չէինք անրադառնում այս գրառմանը, եթե այն չհանրայնացվեր այլ կայքէջերի կողմից: Այն պարզապես Հայրենիք-Սփյուռք կապը խարխլելու միտում ունի:
     Հայրենիքից չեն նեղանում, Հայրենիքը ոչ մեկի համար փորձաքար չէ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3227 | 0 | 0
Facebook