Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆրանսիացի գրող, լրագրող և դրամատուրգ Օկտավ Միրբոն (1848 – 1917 թթ.) գրել է…

15:27, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Ֆրանսիացի գրող, լրագրող և դրամատուրգ Օկտավ Միրբոն (1848 – 1917 թթ.) գրել է…

Եթե մի տեղ շատ հարուստ մի մարդ կա,
    
     ապա նրա կողքին կան նաև շատ աղքատ մարդիկ:


     Բոլոր օրենքները ճնշողական են ու ոճրագործ: Դրանք միայն հարուստներին ու երջանիկներին են հովանավորում:


     Մարդիկ իրենց կյանքի կեսը ծախսում են շղթաներ կռելու, իսկ մյուս կեսը՝ այդ շղթաները կրել վրա:


     Մարդն աշխատելով է ապրում, բայց հարստանում է ուրիշներին իր համար աշխատեցնելով:


     Ոչխարները գնում են սպանդանոց: Նրանք ոչինչ չեն ասում և ոչնչի հույս չունեն: Բայց նրանք գոնե չեն ընտրում այն դահճին, որն իրենց մորթելու է և՝ այն բուժուային, որն իրենց խժռելու է: Անասունից ավելի անասուն, ոչխարի ավելի ոչխար է այն ընտրողը, որն ընտրում է իր դահճին ու իր մարմինը լափողին: Նա նույնիսկ հեղափոխություն է անում, որպեսզի նվաճի իր դահճին ու հոշոտողին ընտրելու այդ իրավունքը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8143 | 0 | 0
Facebook