Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ՄԵՆՔ ՔՈ ՊԱՇՏՊԱՆՆ ԵՆՔ, ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ»

10:13, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
«ՄԵՆՔ ՔՈ ՊԱՇՏՊԱՆՆ ԵՆՔ, ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ»

Գիտեմ, այս դարի հողմերում վրդով
     Դարերից բերած խորին խորհրդով
     Քեզ նորից պիտի Նարեկով զորես,
     Խաչքարիդ ազնիվ լույսով մկրտես,
     Ջրդեղես պիտի Չարենցյան հրով
     Հավերժես պիտի լեռներում այս լուրթ,
     Հավատում եմ քեզ, իմ հա’յ ժողովուրդ…
     Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ՝ Նաիրա Գրիգորյանն ու Ռուզաննա Մեժլումյանը: Միջոցառման ընթացքում ժապավենի նման անցավ մեր վեցդարյա պատմական անցյալը՝ միահյուսված նորաթուխ 26-ամյա Անկախ Հայաստանի անցած ճանապարհին: Աշակերտները Հայաստանի անկախությանը նվիրված կատարումներով շնորհավորեցին տարեդարձը՝ օրվա խորհուրդն ամբողջացնելով Մայր Հայաստանի հավաքական կերպարով ու հաղթական տրամադրությամբ:
     Շնորհավորելով ներկաներին 26-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Կապանի N13 հիմնական դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը նշեց. «Այսօր արդեն 26 տարի է, որ մենք հաստատուն քայլերով քայլում ենք անկախության ճանապարհով: Դժվար է այն, լի խոչընդոտներով, բայց ունի մեծ նպատակ՝ մեր սերը առ հայրենիք փոխանցել մեր մատաղ սերնդին, անկախության սերնդին, որ այդքան դժվար ձեռք բերված ազատ մեր երկիրը պահպանեն, շենացնեն, հաստատ կանգնեն մեր սուրբ հողի վրա: Պահենք այն սրբորեն և հպարտանանք նրա յուրաքանչյուր հաջողությամբ, իսկ անկախության շինության հիմնաքարում դնենք նաև մեր փոքրիկ քարը»:
     ՄԿԱ գծով փոխտնրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2977 | 0 | 0
Facebook