Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալոեի միակ տնտեսությունը կմասնակցի Vegan Fest Yerevan-ին. Մի բաժակ 100% ալոեի հյութը կփորձեք անվճար

21:25, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ալոեի միակ տնտեսությունը կմասնակցի Vegan Fest Yerevan-ին. Մի բաժակ 100% ալոեի հյութը կփորձեք անվճար
     #Aloearmenia-ն՝ ալոե դեղաբույսի լայնամասշտաբ աճեցմամբ զբաղվող, առաջին և միակ հայկական տնտեսությունը կմասնակցի Vegan Fest Yerevan-ին:
     Հոկտեմբերի 1-ին, ժամը 13: 00-ից մինչ երեկո Մաշտոցի պուրակում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ) տեղի կունենա բոլորիս կողմից սպասված 5-րդ Vegan Fest Yerevan` կենդանիների պաշտպանության և առողջ ապրելակերպի ամենամյա փառատոնը:
     Այս յուրօրինակ և հետաքրքիր միջոցառմանը կմասնակցի նաև #Aloearmenia-ն: Համեցեք և լիովին անվճար ստացեք բուժարար ալոեի հյութի ձեր օրվա բաժինը:
     Փառատոնի կարգախոսն է «Ընտրիր կյանքը»: Փառատոնի նպատակն է իրազեկել մարդկանց մեր կյանքում կենդանիների շահագործման մասին, խթանել առողջ ապրելակերպ և պաշտպանել մեր երկրագունդը կենդանաբուծության ոչ անհրաժեշտ ազդեցությունից: Փառատոնի ընթացքում կլինեն տարբեր համերգներ, խաղեր, մշակութային, ժամանցային և սպորտային միջոցառումներ և սեմինարներ կենդանիների ազատագրման և առողջ ապրելակերպի վերաբերյալ:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5536 | 0 | 0
Facebook