Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ ՊԵՏԻ

Verjin Lurer.com
Հեղինակ`
Verjin Lurer.com
19:49, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ ՊԵՏԻ

Կյանքի տեմպերի հետ միասին փոխվում է և իրավապահ համակարգը և հանցագործ աշխարհը։ Եթե ազատության մեջ իրավապահները հետապնդում են հանցագործներին և նրանց շփումը միայն նրանց ձերբակալելով և կալանավայր ուղարկելով ավարտվում է, ապա ՔԿՀ-ներում լրիվ այլ իրավիճակ է։
     Այստեղ շփումը և դիմակայումը ամենօրյա է։
     Ամենօրյա է նաև վարչակազմին գայթակղելու և ամեն գնով արտոնություններ ստանալու կալանավորված անձանց մղումը։ Հիշեցնենք որ Սերոբ Հարությունյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ նշանակվեց հանրահայտ կալանավորների «բունտից» հետո, որին հետևեց կոռուպցիոն սկանդալը ՝ հարուցվեցին քրեական գործեր, մեղադրանքներ առաջադրվեցին նաև վարչակազմի աշխատակիցներին, ընդհուպ մինչև նախկին պետին։
     Ի՞նչ փոխվեց ՔԿՀ-ում Սերոբ Հարությունյանի նշանակումից հետո։ Բարելավվել են կալանավորների պահման պայմանները, քննչական և տեսակցությունների սենյակները։
     Փոխվել է վարչակազմի վերաբերմունքը թե կալանավորների թե նրանց այցելուների նկատմամբ և միանշանակ դեպի լավը։
     Բարելավվել է սնունդը։
     Նկուղային հարկում գտնվող խցերը, որոնց պայմանները անմարդկային էին փակվեցին, կալանավորված անձիք տեղափոխվեցին այլ խցեր։ Ճիշտ է օբյեկտիվ լինելով պետք է նշել, որ Սերոբ Հարությունյանը և իր թիմը նաև շատ «վատ» բաներ կատարեցին .
     …Աննախադեպ նվազեցրեցին ՔԿՀ-ում արգելված իրերի շրջանառությունը ՝ մասնավորապես հեռախոսները, թմրանյութը, ոգելից խմիչքը։
     … Կալանավորված անձիք Սերոբ Հարությունյանի և նրա փոփոխած աշխատակազմի հետ այդ հարցով ոչ մի կերպ ընդհանուր լեզու չեն կարողանում գտնել։
     …խուզարկողները և օպերատիվ բաժինը, գումար չեն վերցնում ՝ հայտնաբերված արգելված իրերը առգրավում են։
     Մի «վատ» նորարարություն էլ է արել Սերոբ Հարությունյանը՝
     ....Տեխնիկական սարքերով վերազինել է խուզարկողներին, հանձնուքների ընդունման կետը՝ այլևս այդ վայրերով արգելված իրեր չեն մտնում:
     Ավելին հաճախակիացել են կալանավորների մոտ այցելության եկած հարազատների մոտից թմրանյութերի և այլ արգելված իրերի հայտնաբերման, առգրավվման և դրանց հետ կապված վարչակազմի զեկուցագրերի հիման վրա հարուցված քրեական գործերը։
     Եվս մի «վատ» նախադեպ էլ է ստեղծել Սերոբ Հարությունյանը։
     ՔԿՀ մուտք եղած բոլոր կալանավորված անձիք ենթարկվում է մանրակրկիտ զննության, ցանկացած հայտնաբերված վնասվածք արձանագրվում է և սկսում են նախապատրաստվել նյութեր։
     Նախկինի պես քննիչները չեն կարողանում ճնշումներ գործադրել քննչական գործողությունների ժամանակ կալանավորված անձանց վրա, ցանկացած աղմուկ կամ բարձր տոնայնությամբ խոսակցության փաստ արձանագրվում է և կցվում կալանավորի անձնական գործին, այդ դեպքերում ՔԿՀ-ի վարչակազմը հանդես է գալիս ավելի շուտ կալանավորված անձի քան քննիչի կողմից։
     Բնական է այս փոփոխությունները անխուսափելիորեն պետք է հանգեցնեին, թե որոշակի կալանավորների, թե իրավապահ համակարգի որոշ փոփոխություններին չհամակերպվող պաշտոնյաների դժգոհությունները։ Ավելացնենք նաև, որ Նուբարաշեն ՔԿՀ-ն միշտ համարվել է Արդարադատության համակարգի ամենայուղոտ կտորը և անխափան աշխատող փողի հաստոցը։
     Սերոբ Հարությունյանի նշանակումից հետո, նրա կողմից կատարված «ամենաաններելի սխալը» դա փողի հաստոցի աշխատանքկ իսպառ դադարեցնումն էր։
     Այս հանգամանքը բնականաբար մեծ դժգոհություն առաջացրեց նախկինում այդ հաստոցից սնվող պաշտոնյաների մոտ։ Հետևանքը ՝
     Գրեթե ամեն օր Կալանավորված անձանց մի խումբ դիմում բողոքներ է հղում վարչակազմի դեմ՝
     մարդու իրավունքների պաշտպանին, դատախազություն, ՀՔԾ։
     Շուրջ մեկ տարի է այս կառույցների աշխատակիցները դուրս չեն գալիս ՔԿՀ-ից։
     Քննված մի քանի տասնյակ գործերով դեռևս իրականությանը համապատասխան փաստեր չեն հայտնաբերվել։ Ստուգումները շարունակվում են ՝ Սերոբ Հարությունյանը անդրդվելի է և դեռ դիմանում է։
     Հիմա էլ նրա դեմ է դուրս եկել մամուլը։ Հայտնաբերել են, որ 50 տարեկանին մոտ կայացած անձը ՝ որը իր աշխատանքային գործունեությունը սկսել է ԱԱԾ-ից, լեյտենանտից դարձել է գնդապետ, ունի երկու բնակարան, մեկ մեքենա և մոտ 90.000 ԱՄՆ դոլար գումար։ Սա էլ հայտնաբերել են լուրջ օպերատիվ հետախուզական աշխատանքի շնորհիվ, կարդացել են Սերոբ Հարությունյանի եկամուտների մասին հայտարարագիրը, որը ի դեպ հրապարակային է և օրինականությունը ստուգված։
     Ուղղակի զավեշտալին այն է, որ հայտարարագիրը տրված է վաղուց, բայց հրապարակվում է այսօր, անկախության օրը։ Այնպիսի տպավորություն է, որ պաշտոնյաներից մեկը կամ մի քանիսը հստակ տեղեկություն են ստացել, որ Սերոբ Հարությունյանը անկախության օրվա առթիվ կարող է պարգևատրվել, կոչում ստանալ, որը բնական է ավելի կամրապնդի իր դիրքերը և այս ճղճիմ ձևով փորձում են վարկաբեկել նրան, ներքուստ երազելով, որ կազատվեն նրանից և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փողի հաստոցը նորից կսկսի աշխատել հօգուտ վավաշոտ պաշտոնյաների։
     Հետաքրքիր է, ու՞մ համար է ճանապարհ բացվում ։
     Մեզ էլ մնում է այս նյութով շնորհավորել Սերոբ Հարությունյանի և նրա ղեկավարած ՔԿՀ ի աշխատակազմի Անկախության տոնը և ցանկանալ համբերություն, կամք և որդեգրած ուղղու շարունակում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8768 | 0 | 0
Facebook