Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

09:40, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ
     Սիրելի՛ չարենցավանցիներ,
     Շնորհավորում եմ բոլորիդ համազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Անցած տարիները եղել են կորուստների և ձեռքբերումների, ցնցումների և նվաճումների տարիներ, սակայն բեկումնային հանդիսացել մեր ժողովրդի բազմադարյան պատմության հորձանուտում: Դիմակայելով արտաքին ու ներքին քողարկված և անթաքույց մարտահրավերներին՝ մեր ազգային ինքնությանը հաջողվել է հետզհետե կայունացնել երկրի հասարակական-քաղաքական իրավիճակը և ամրապնդել մեր պետականությունը:
     Ոչ հեռավոր՝ 1991 թվականին դարեր շարունակ կորսված անկախությունը ձեռք բերելիս մեր ժողովուրդը գտնվում էր փաստացի պատերազմի մեջ դարավոր թշնամու հետ, որից մեծ դժվարությամբ, սակայն պատվով դուրս եկավ՝ պաշտպանելով ազգային արժանապատվությունն ու վերամիավորելով մասնատված հայրենիքի մի մասը: Ինչպես վկայեցին ապրիլյան դեպքերը, այդ պատերազմը առ այսօր էլ ավարտված չէ և այն պատվով եզրափակելու ամենաազդեցիկ գրավականը կրկին կարող է լինել միայն մեր ազգային միասնությունը, որն էլ ամենաէական դերը խաղաց մեր անկախացման տարիներին:
     Անկախության կերտման ու հայրենիքի պատշպանության ազգանվեր գործում իր ուրույն ավանդն է ներդրել նաև Չարենցավան համայնքը՝ զոհաբերելով իր հերոս-նահատակներին, որոնց հիշատակը հավերժ մեր մեջ է, իսկ ավանդը՝ անգնահատելի:
     Քառորդդարյա պատմության ընթացքում մեզանում հասունացել է միանգամայն նոր, այլ մտածելակերպով և ազգային պատվախնդրությամբ լի սերունդ, ինչն ինքնին անկախության մեծագույն ձեռքբերումներից մեկն է և երաշխիքը մեր պետականության հզորացման:
     Ուստի ազգովին վերաիմաստավորենք մեր նորագույն պատմության էջը և միասնաբար նշենք ողջ հայության համար առանձնահատուկ խորհուրդ ունեցող այս հանդիսավոր տոնը:
    
     Համայնքի ղեկավար՝ Հակոբ Շահգալդյան
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2136 | 0 | 0
Facebook