Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համակված տոնական ու հաղթական տրամադրությամբ

09:04, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Համակված տոնական ու հաղթական տրամադրությամբ

Սեպտեմբերի 20-ի առավոտյան Ձորաղբյուրի միջն. դպրոցի աշակերտական և ուսուցչական ողջ կոլեկտիվը հավաքվել էր դպրոցի բակում՝ մասնակցելու տոնական միջոցառմանը: Աշակերտների ձեռքին եռագույն դրոշներ ու փուչիկներ են, բոլորը համակված են տոնական ու հաղթական տրամադրությամբ: Միջոցառման ընթացքում հանգամանորեն վերլուծվեց ՀՀ անկախության 26 տարիների ունեցած ձեռքբերումները, նշվեց, որ ամենամեծ ձեռքբերումն այս տարիների ընթացքում մեր անկախության պահպանումն է, մենք պետք է կարողանանք այն հարատև դարձնել:
     Այնուհետև նախատոնական օրվա միջոցառումները շարունակվեցին դպրոցի դահլիճում: Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ՛՛Ես հայ եմ՛՛ խորագիրը կրող խաղ-մրցույթը, որտեղ դպրոցի 7-12-րդ դասարանի աշակերտները ներկայացան իրենց հայաճանաչողական գիտելիքներով:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2464 | 0 | 0
Facebook