Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մասնակցել է Չարենցավան քաղաքում հիմնանորոգված «Ծիծեռնակ» նախակրթարանի վերաբացման հանդիսավոր արարողությանը

01:01, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մասնակցել է Չարենցավան քաղաքում հիմնանորոգված «Ծիծեռնակ» նախակրթարանի վերաբացման հանդիսավոր արարողությանը
     Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մասնակցել է Չարենցավան քաղաքում հիմնանորոգված «Ծիծեռնակ» նախակրթարանի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
     Տոնական միջոցառմանը մասնակցել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանը, Չարենցավանի քաղաքապետ Հ. Շահգալդյանը, համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր:
     Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Իսահակ քահանա Մարգարյանի օրհնության խոսքով մեկնարկած միջոցառումը շարունակվել է պաշտոնական ելույթներով և նախակրթարանի սաների ուժերով կազմակերպված հանդիսությամբ:
     Այնուհետև Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Չարենցավանի քաղաքապետ Հ. Շահգալդյանի ուղեկցությամբ շրջել է «Ծիծեռնակ» նախակրթարանի տարածքում, ծանոթացել հիմնանորոգված հաստատության աշխատանքային պայմաններին:
     Հավելենք, որ նախակրթարանի հիմնանորոգումը մեկնարկել է 2016 թվականի սեպտեմբերից. աշխատանքների իրականացման համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներդրվել է շուրջ 158 մլն դրամ, իսկ Չարենցավան համայնքի կողմից կատարվել են շուրջ 10 մլն դրամի չափով աշխատանքներ, որում ներառվել է նաև կահավորման գործընթացը:
     Չարենցավանի «Ծիծեռնակ» նախակրթարան են այցելում շուրջ 330 երեխաներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3598 | 0 | 0
Facebook