Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողով

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:00, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողով

#ՀայաստանՍփյուռք #Երևանիքաղաքապետարան

Սեպտեմբերի 18-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը:

Համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին առանձին տաղավարներում իրենց նվաճումներն են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչություններ և մասնավոր ընկերություններ:

Ցուցահանդեսին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակա Արամ Սուքիասյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Երևանի քաղաքապետարանի տաղավարում ներկայցվել են զբոսաշրջային, ներդրումային, ինչպես նաև «Խելացի քաղաք» և մի շարք այլ ծրագրեր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2550 | 0 | 0
Facebook