Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հյուսիսային համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

12:13, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Հյուսիսային համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

Երևանի Հյուսիսային համալսարանն երկրորդ անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Փորձագիտական խմբի քառօրյա այցը բուհ մեկնարկել է սեպտեմբերի 18-ին։
    
     Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ կունենա ռեկտորի, պրոռեկտորների, վարչակազմի անդամների, ինչպես նաև դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման կենտրոնի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում փորձագետները հանդիպումներ կունենան նաև ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում և փաստաթղթերի ուսումնասիրություն: Կդիտարկվեն նաև նախորդ փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի իրականացումը և արդյունքները։
    
    

Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀԱԱՀ «Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության» ամբիոնի վարիչի պաշտոնակատար, կենսաբ. գիտ.դոկտոր Գայանե Մարմարյանը։ Խմբի մյուս անդամներն են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Հավատարմագրման և Որակի ապահովման ցանցի (CEENQA) նախագահ, Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) գործադիր տնօրեն Իրինգ Վասսերը, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, իրավագիտության թեկնածու Միսակ Մարկոսյանը, Ռուս-Հայկական համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մարիամ Մոմջյանը և Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիալոգիայի ֆակուլտետի բակալավրատի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Եվդակիմովան։
    
    

Հավատարմագրման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ։
    
    

Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի տվյալները և զեկույց կկազմի, որում կներկայացնի բուհի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: Հյուսիսային համալսարանը, հիմնվելով փորձագիտական զեկույցի և խորհրդատվությունների վրա, կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման նոր ծրագիր:
    
    

Հավատարմագրման գործընթացը կամփոփվի ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ:

Նշենք, որ Հյուսիսային համալսարանը երկրորդ անգամ է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում։ 2015 թ․ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը բուհին շնորհել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ Հավատարմագրի ժամկետն արդեն լրացել է, և բուհը դիմել է նորից հավատարմագրում անցնելու։
Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3666 | 0 | 0
Facebook