Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ գրանցել ձեր անձնական գործը կամ ընկերությունը Քսակում

Քսակ
Մամուլի խոսնակ`
Քսակ
12:06, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Ինչո՞ւ գրանցել ձեր անձնական գործը կամ ընկերությունը Քսակում

Քսակում գրանցված Ընկերություններն ու անհատ ձեռներեցները ստանում են մի շարք հնարավորություններ, ինչն օգնում է ընդլայնել և զարգացնել ձեռնարկատիրական գործունեությունը:
     Գրանցելով սեփական գործը կամ Ընկերությունը ավտոմատ կերպով ստանում եք քսակից օգտվելու բոլոր հնարավորությունները, որ ունեն Անհատ օգտատերերը:
    
     Տեղեկատվություն
     Ընկերությունը կարող է գրանցել՝
     1. Ընկերության (գործունեության, բիզնեսի) անունը
     2. Կարճ նկարագրություն ընկերության գործունեության ձևի մասին
     3. Գործունեության ոլորտը, տեսակը
     4. Սահմանել «Վերադարձ» -ի (cashback) տոկոսադրույքը
     5. Էլեկտրոնային հասցե
     6. Վեբ կայք
     7. Ընկերության իրավաբանական տվյալները
     8. Սոցիալական կայքերի հղումները
     9. Գործունեության հասցեի մոտակայքով անցնող տրանսպորտային միջոցների համարները
     10. Գործունեության հասցեն (երը), հեռախոսահամարները
     11. Աշխատանքային և հանգստյան օրերն ու ժամերը
     12. այլ:
    
     Վերոնշյալ տեղեկատվության լրացումը պարտադիր չէ: Սակայն, ոչ լիարժեք տվյալներով ընկերությունները քիչ վստահելի են այլ օգտատերերի համար:
    
     Ճշգրտում
     Լիարժեք ներկայացված անհատական, ընտանեկան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անհատների և Ընկերությունների քսակի հաշիվները ճշգրտվում են քսակ համակարգի մոդերատորի կողմից և ստանում են ճշգրտումը հաստատող նշան: Այդ դեպքում տվյալ քսակ հաշվի մասին բոլոր օգտատերերը ստանում են ավտոմատ հաղորդագրություն հետևյալ գրառմամբ «Է´ստի համեցեք... ԱՆՈՒՆ ընկերությունը հաստատվել է քսակ համակարգում և սիրով սպասում է ձեզ»:
    
     Գործարքներ
    
Ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերն առցանց կարող է հետևել իրենց քսակի միջոցով կատարվող բոլոր գործարքներին՝ մուտեր, ելքեր, վճարման անդորրագրեր և այլն:
    
     Բանկային քարտեր
     Ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը նույնպես կարող են քսակին կցել մինչև 10 բանկային քարտ: Հասանելի են ArCa, MasterCard, VISA, American Express բոլոր՝ տեղական և միջազգային քարտերը: Քարտերի կցման ժամանակ մեկ անգամ ներմուծելով քարտի տվյալները դրանք կհայտնվեն ցանկում և անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի մեկ հպմամբ ծառայության համար վճարել կամ փոխանցել բանկային քարտից: Ընդ որում, ցանկացած պահի հնարավոր է հեռացնել կցված քարտը քսակ համակարգից, սակայն հետագայում հեռացված քարտը նորից կցելու համար անհրաժեշտ կլինի վերստին գրանցել քարտի տվյալները:
     Կցված բանկային քարտերի տվյալները չեն պահպանվում քսակ համակարգում. դրանց ապահով պահպանումն իրականացնում է գործընկեր բանկի կողմից:
    
    
Կանխիկացում
     Ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը ցանկացած ժամանակ կարող են կանխիկացնել քսակում վճարումներից և «Վերադարձ» -երից (cashback) կուտակված միջոցները: Կանխիկացման համար ընդամենն անհրաժեշտ է, որ կուտակված միջոցները բավարարեն նվազագույն և առավելագույն սահմանաչափերը: Մեկ կանխիկացման ժամանակ հնարավոր է պատվիրել 50.000-100.000 հազար դրամը: Մեկ օրվա ընթացքում կանխիկացումների քանակի սահմանափակում չկա:
     Կանխիկացման հայտ գրանցելու համար անհրաժեշտ է միայն համապատասխան բաժնում լրացնել ստացողի անուն, ազգանուն, բանկ, հաշվեհամար, գումարի չափ և նշել փոխանցման նպատակ: Կանխիկացվող գումարը փոխանցվում է նշված հաշվեհամարին 1-7 աշխատանքային օրվա ընթացքում:
     Կանխիկացման հայտում պետք է լրացվի միայն ՀՀ տարածքում գործող բանկի հաշվեհամար: Այլ երկրների բանկեր փոխանցման հայտն ավտոմատ կերպով մերժվում է:
    
    
Գնահատում, հրապարակային կարծիք և անձնական հաղորդագրություն
    
Ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի քսակ հաշիվների հրապարակային էջերն ունեն գնահատելու հնարավորություն: Յուրաքանչյուր օգտատեր կարող է գնահատել մատուցված ծառայության որակը: Ի դեպ օգտատերը միշտ կարող է վերագնահատել Ընկերությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը՝ եթե փոխել է իր կարծիքը:
     Գնահատականը հրապարակային ցուցադրվող գործիք է և ցուցադրվում է Ընկերությունների քսակի հրապարակային էջերում: Որքան որակյալ է Ընկերության մատուցած ծառայությունն այնքան բարձր է գնահատականը, տեսանելիությունն ու վստահությունը տվյալ Ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ:
     Բացի այդ, ցանկացած օգտատեր կարող է գրել հրապարակային կամ անձնական (private) գրառում Ընկերության կամ անհատ ձեռներեցի մատուցած ծառայության վերաբերյալ: Հրապարակային գրառումները ցուցադրվում են քսակի հրապարակային էջի «Կարծիքներ» հատվածում, իսկ անձնական (private) գրառումները կարդալու հնարավորություն ունի միայն նամակի հասցեատերը:
     Այս գործիքները նպաստում են հավասար, արդար մրցակցության և որակյալ ծառայությունների մատուցմանը:
    
     Գովազդ
     Ընկերությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է գովազդել իր ծառայությունը, ապրանքը՝ տեղադրելով նկար, կարճ նկարագրություն ծառայության կամ ապրանքի մասին, նշել այլ տեղեկատվություն ակցիայի մասին: Գովազդը կարելի է ցուցադրել ինչպես քսակի բոլոր օգտատերերին, այնպես էլ թիրախավորված՝ ընտրելով արական, իգական, կամ ըստ տարիքային շեմի: Բացի այդ, հնարավոր է նաև պլանավորել գովազդի ցուցադրումը՝ նշելով ցուցադրման ամսաթիվը, ժամը, ինչպես նաև հետևել գովազդի վիճակագրությանը՝ ցուցադրումներին, սեղմումներին:
     Ի դեպ, գովազդը ցուցադրվում է նաև յուրաքանչյուր օգտատիրոջ քսակի գլխավոր էջում՝ «Վերջին ծանուցումները» հատվածում և գովազդատուի՝ քսակի հրապարակային էջի «Առաջարկներ» վերնագրի տակ, ինչն առավել արդյունավետ է դարձնում գովազդը:
     Գովազդի ցուցադրումը դադարեցնել կարող է միայն գովազդատուն՝ ուղղակի հեռացնելով գովազդը:
    
     Նամակ մոդերատորից
    
Ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերն անհրաժեշտության դեպքում ստանում են օժանդակող անձնական հաղորդագրություն քսակ համակարգից: Այդ կերպ մենք աջակցում ենք մեր օգտատերերին առավել ճիշտ վարել հաշիվը և խուսափել տեխնիկական խնդիրներից:
    
     Քարտեզ և հասանելիություն. «Է´ստի համեցեք»
    
Ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են նշել իրենց կողմից մատուցվող ծառայության գործունեության հասցեն, աշխատանքային օրերը, ժամերը: Եթե առկա է նշված տեղեկատվությունը, ապա քսակ համակարգն ավտոմատ կերպով այդ հասցեն նշում է «Է´ստի համեցեք» բաժնի, ինչպես նաև համակարգում առկա այլ քարտեզների վրա՝ քսակ համակարգի լոգոտիպով այդ կերպ տեղեկացնելով բոլոր մյուս օգտատերերին ընկերության և ծառայության աշխարհագրական դիրքը: Քարտեզին առկա տվյալ նշման վրա սեղմելիս ցուցադրվում է Ընկերության կամ անհատ ձեռներեցի տվյալները, «Վերադարձ» -ի (cashback) չափը: Հպվելով ընկերության անվանը օգտատերը տեղափոխվում է Ընկերության կամ անհատ ձեռներեցի քսակ հաշվի հրապարակային էջ, որտեղ կարող է ստանալ առավել մանրամասն տեղեկատվություն:
     Ի դեպ տեղանքին, երթուղիներին քիչ ծանոթ օգտատերերը կարող են սեղմել երթուղի սեղմակը (ներքևի աջ անկյունում՝ սլաքի տեսքով) և համակարգն ավտոմատ կգծագրի ամենակարճ ճանապարհը, որով կարելի է հասնել տվյալ Ընկերության կամ անհատ ձեռներեցի գործունեության հասցե:
    
     QR կոդ
    
Բոլոր Ընկերություններն ու անհատ ձեռներեցները գրանցելվ քսակ ավտոմատ կերպով ստանու են անհատական QR կոդ: Օգտատերը կարող է տպել QR կոդը և փակցնել գործունեության վայրում, ինչը կօգնի օգտատերերին քսակի միջոցով արագ ճանաչել և ծանոթանալ Ընկերության կամ անհատ ձեռներեցի գործունեության մանրամասներին:
     Բացի այդ հնարավոր է ճանաչել, վճարել կամ փոխանցել գումար ուղղակի հեռախոսը այլ օգտատիրոջ քսակի QR կոդին պահելու միջոցով:
    
     Սոցիալական ցանցեր
    
Բոլոր Ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը գրանցելով քսակ և ստանալով ճշգրտման նշան ձեռք են բերում ևս մեկ՝ կարևոր աջակցություն: Նրանց գրանցման մասին տեղեկատվություն է տեղադրվում Քսակ համակարգի սոցիալական ցանցերի էջերում (ֆեյսբուք, ինստագրամ), որտեղ մանրակրկիտ ներկայացվում է տվյալ Ընկերության գործունեության ոլորտը և այլ մանրամասներ, ինչն ավելի հասանելի է դարձնում այլ օգտատերերի:

Աղբյուրը` Քսակ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4134 | 0 | 0
Facebook