Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ճակատարգի հետքերով

00:05, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Ճակատարգի հետքերով
    
    

Գրքերը մտքերի նավեր են` ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող:
     Ֆրենսիս Բեկոն

    
    


    

Ժամանակակից գրողների ստեղծագործությունները միշտ չէ, որ հասանելի է ընթերցանության համար: Այսօր ինֆորմացիան այնքան շատ է, որ բարդ է տարանջատել կարևորն անկարևորից, սուտը` իրականությունից, արժեքավոր ստեղծագործությունը` գրագողությունից:

«Գյուրջինյան» փրոդաքշնը հանդես է գալիս մի շատ հետաքրքիր նախաձեռնությամբ: Մերօրյա գրողների գործերը, որոնք սիրված են ընթերցողի կողմից և ճանաչում են գտել համացանցում, շուտով տպագրվելու են: Մեր հետ զրույցում նախագծի հեղինակը` պրոդյուսեր, «Գյուրջինյան» փրոդաքշնի տնօրեն Արփինե Գյուրջինյանը պատմեց, թե ինչպե՞ ս ծնվեց գրքի ստեղծման գաղափարը և ի՞ նչ աշխատանքներ են տարվում՝ այն տպագրության հանձնելու համար.
    
    

- Արվեստը մնայուն արժեք է, և այդ արժեքները պետք է հնարավորինս սղագրել, խմբագրել և պահպանել, ուստի առաջ եկավ այս գաղափարը, որ հայտնի ու սիրված մարդկանց գործերը կլինեն մեկ տեղում և հասանելի բոլորի համար: Այս պահին աշխատանքներ են տարվում գրողներին և իրենց գործերը հավաքագրելու ուղղությամբ, իսկ մոտակա ժամանակներում պատրաստվում ենք ընթերցողի դատին հանձնել գիրքը:


    

Տպագրության և նյութերի համակարգելու մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար, զրուցեցինք ծրագրի համակարգող, arxablog.blogspot.am մշակութային կայքի տնօրեն՝ Արամ Խաչատրյանի / ԱՐԽԱ –ի հետ.
    
    

- Այս պահին արդեն հավաքագրվել են բանաստեղծություններն ու կենսագրականները: Առանձնահատուկ կցանկանայի գրքի վերնագրի հետ կապված մանրամասնել: Յուրաքանչյուր գրող գրքում ներկայացնում է իր կենսագրությունը, որն էլ իրենց ճակատագրի մի մասն է կազմում, իսկ ստեղծագործությունները` նրանցից հետո թողնված հետքերը: Այդ իսկ պատճառով գիրքն անվանել ենք «Ճակատագրի հետքերով»: Ուզում եմ գրքի դիզայնի համար հատուկ շնորհակալություն հայտնել «Դարչինյան» փրոդաքշնին: Իսկ թե ի՞ նչ անակնկալներ ու հետաքրքիր իրադարձություններ կլինեն ընթացքում, թույլ տվեք չբարձրաձայնել: Պարբերաբար մենք կունենանք հարցազրույցներ գրողների հետ: Պարզաբանումների դեպքում arxablog.blogspot.am կայքը կանդրադառնա դրանց:
    
    

Դե ինչ, մաղթենք «Գյուրջինյան» փրոդաքշնին և arxablog-ին հաճելի և երկարատև համագործակցություն, իսկ մենք սիրով սպասելու ենք «Ճակատագրի հետքերով» գրքի լույսընծայմանը:


    
    

Նյութը պատրաստեց` Մարի Եգորը


    
    
    
    

-

Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4037 | 0 | 0
Facebook