Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ գույնն արժեք ունի

Nan Zeynalyan
Հեղինակ`
Nan Zeynalyan
18:26, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
Երբ գույնն արժեք ունի

Երբ ներսդ ու ներաշխարհդ լուսավոր են, երբ աշխարհն անսահման է քո աչքերում, ստեղծագործում ես, այս դեպքում՝ նկարում: Գոռ Շալունցը այն եզակիներից է, ում աշխատանքները լույսի ու բեկումի, ապրումի ու վերապրումի խորհրդակիրներ են: Սյունեցի այս երիտասարդի աստվածաշնորհ ու բնատուր տաղանդը ներսից է բխում ու ծավալվելով՝ ալիքում, կամրջում է շատերիս: Օր օրի գույները լուսավարար են, պատկերները՝ որոշյալ: Ամեն նկար հուզաշխարհի ու հոգու զարկերակի մի դրվագ է, մի երգ, մի կարոտ՝ մերթ՝ խաղաղ ու լուռ, մերթ՝ ալեկոծ ու վայրի: Նրա կյանքի կտավում գույնն արժեք ունի, իսկ գունակիր մատիտը ներսային է ու երակային, ինչի շնորհիվ էլ հանգիստ ու անխռով կլանում է քեզ, տանում այն հանդիպախորքերը, որտեղ ասելիք ու մտածելիք կա, որտեղ դատարկությունն արագորեն իր տեղը զիջում է ակաղձունությանը, և բարին ու վսեմը գրկաբաց ու վստահ, տանտիրոջ իրավունքով հյուրընկալում են քեզ, գրկում հարազատի նման ու ջերմացնում եզակիորեն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6428 | 0 | 0
Facebook