Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հույսը

07:54, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
Հույսը

Անձրև՜, քեզ ո՞վ կփայփայի՜,

Կգուրգուրի՜…

Անձրև՜, քեզ ո՞վ գի՜րկն իր կառնի,

Եթե Հո՜ղը,

Եթե Հո՜ղը չլինի…


    

* * *

Հողը փախչո՜ւմ է ոտքերիս տակից,

Ինչ-որ թևե՜ր են ինձ տանում վերև,

Մի բաժակ ջո՜ւր էր՝ խնդրեցի Բախտից-

Բախտը տվեց ինձ մի ամբո՜ղջ հեղեղ:


    

Ինչ-որ մի ո՜ւժ է բարձրացնում ինձ վեր,

Գիտե՜մ, որ Հողը շուտով չի՛ լինի,

Չե՜մ պատկերացնում թե առանց ստվե՜ր-

Կյանքն ի՞նչ կլինի:


    

Արցունքս պահում եմ, որ չդատարկվե՜մ…

Միգուցե՞ նորից մի ամառ գա թեժ,

Կամ մի նոր գարուն խելագա՜ր ու խե՜նթ…

Եվ ուրախության արցունքներ թափեմ:


    

Իսկ հողը փախչո՜ւմ է ոտքերիս տակից,

Փորձում եմ գոնե՜ ստվերս բռնել,

Փորձո՜ւմ եմ կառչել ի՜նչ-որ մի բանից,

Փորձո՜ւմ եմ, փորձո՜ւմ,

Փորձո՜ւմ եմ ապրել…


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6925 | 0 | 0
Facebook