Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նորից մի կարոտ

12:46, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
Նորից մի կարոտ
    
    
    

Մի տե՜ս…

Մի տե՜ս այդ չկա՜մը

Ի՞նչ է արել՝

Քո և իմ մեջ տեղավորվե՜լ,

Խո՜սք է տանում, խո՜սք է բերում

Թո՜ւնդ բամբասող պառավի պես…


    

Սերը չկա՞մ.

Ո՞վ է տեսել նման մի բան:


    

Ինձ ասում է ձյան պես գունա՜տ

Մթան հե՜տ է Սերդ խոսում,

Ու աչքերով մո՜ւգ-շագանակ

Ամեն վայրկյան քե՜զ է փնտրում:


    

- Իսկ դո՛ւ տարա՞ր,

Հասա՞ր նրան,

Սիրով լեցուն իմ «Բարև» -ը հասցրեցի՞ր:

- Չէ՜, կներե՜ս, ճանապարհին կորցրեցի…


    

Ու կախում է Սերն աչքերը

Անամո՜թ ու

Անբարտավա՜ն,

Եվ գրպանից իմ «Բարև» -ը

Դո՜ւրս է գալիս ու ընկնո՛ւմ ցած:


    

Իսկ այնտեղ՝ հեռվո՜ւմ

Դեռատի մի կի՜ն

Մի «Բարև» -ի էր սպասում անհանգիստ,

Մութը դանա՜կն էր դեմ տվել սրտին-


    

Մութն արյո՜ւն էր ըմպում՝

Արյուն Կարոտի…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7185 | 0 | 0
Facebook