Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդկության պատմության մեծագույն, կարևորագույն թվականները (նախորդի շարունակությունը)

22:43, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Մարդկության պատմության մեծագույն, կարևորագույն թվականները (նախորդի շարունակությունը)

Հիմնադրություններ, հայտնագործություններ, գյուտեր


     1271 – 1295 թվականներ
– Մարկո Պոլոն Չինաստանում:

1300 թվական – Եվրոպայում տարածվում է ձեռնասայլակի գործածումը:

1340 թվական – Բելգիայի Լիեժ քաղաքի մոտ կառուցվում է առաջին դոմնային վառարանը:

1346 թվական – Կրեսիի ճակատամարտում (ներկայիս Կալե քաղաքի մոտ) առաջին անգամ թնդանոթ է կիրառվում:

1370 թվական – Տենոչտիտլանի (Մեքսիկա) հիմնադրումը:

1440 թվական – Գուտենբերգն ստեղծում է տպագրական հաստոցը:

1470 թվական – գլանահաստոցի (բլյումինգ) գյուտը:

1480 թվական – Լեոնարդո դա Վինչին գծագրում է անկարգելը (պարաշյուտ):

1488 թվական – Պորտուգալացի ծովագնաց Բարդուղիմեոս Դիաշը հասնում է Աֆրիկայի ծայր հարավում գտնվող Բարեհուսո հրվանդան:

1492 թվական – Քրիստափոր Կոլումբոսը հասնում է Կուբա և Հայիթի:

1492 թվական – Լեոնարդո դա Վինչին թռչող սարք է նախագծում:

1493 – 1496 թվականներ – Կոլումբոսի երկրորդ նավարկությունը. Փոքր Անտիլյան կղզիների հայտնաբերումը:

1494 թվական – Նոր աշխարհի բաժանումը Իսպանիայի և Պորտուգալիայի միջև:

1497 թվական – Ֆրանսիացի ծովագնաց և վաճառական Ժան Կաբոտը հասնում է Հյուսիսային Ամերիկայի ափերին:

1498 թվական – Քրիստափոր Կոլումբոսը հասնում է ամերիկյան մայրամաքի (Վենեսուելա) ափերին, իսկ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման հասնում է Հնդկաստան (Կալկաթա):

1499 թվական – Ծագումով իտալացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչին Իսպանիայի տրամադրած նավատորմով հասնում է Հարավային Ամերիկայի հյուսիսային ափ (Գայանա): Լոթարինգիացի քարտեզագիր Մ. Վալձեմյուլլերը Ամերիկա մայրամաքի հայտնագործումը վերագրում է նրան:

1511 թվական – Գերմանացի արհեստավոր (կողպեքների մասնագետ) Պետեր Հենլյայնը ստեղծում է գրպանի առաջին ժամացույցը:

1513 թվական – Իսպանացի ծովագնաց Վասկո Նունյես դե Բալբոան Ամերիկա մայրցամաքում հիմնում է առաջին եվրոպական քաղաքը, նա Խաղաղ օվկիանոսի ափ հասած առաջին եվրոպացին է:

1517 թվական – Ռեֆորմացիայի սկիզբը Եվրոպայում (Մարտին Լյութեր):

1521 թվական – Ֆերնանդո Մագելանը հայտնաբերում է Ֆիլիպինյան կղզիները: Այս նույն թվականին իսպանացի կոնկիստադորները գրավում են ինկերի մայրաքաղաք Տենոչտիտլանը:

1530 թվական – Վենետիկցի բժիշկ, գրող և գիտնական Ջիրոլամո Ֆրաքաստորոն նկարագրում է «սիֆիլիս» հիվանդությունն ու տալիս դրա բուժման միջոցները:

1534 թվական – ֆրանսիացի ծովագնաց Ժան Քարտիեն հասնում է Կանադայի ափերին ու հետազոտում է Սուրբ Լավրենտիոս գետը:

1536 թվական – Կալվինականության հիմնադիր Ժան Կալվինը հաստատվում է Ժնևում և հրատարակում է «Քրիստոնեական կրոնի կատեխիզիս» -ը:

1543 թվական – Նիկոլայ Կոպերնիկոսը հրատարակում է «Երկնային ոլորտների պտույտի մասին» աշխատությունը, (Արեգակակենտրոն տեսություն), իսկ բելգիացի բժիշկ Անդրեաս Վեզալը հրատարակում է մարդու անատոմիային նվիրված առաջին աշխատությունը Եվրոպայում:

1544 թվական – Գերմանացի գիտնական Գ. Հարթմանը բացահայտում է մագնիսական ձգողականությունը:

1545 թվական – Ֆրանսիացի վիրաբույժ, արդի բժշկության հայրերից մեկը հանդիսացող Ամբրուազ Պարեն հանձնարարում է անդամհատման դեպքում, շիկացած դանակով վերքն այրելու փոխարեն, գործածել վիրակապ ու մետաքսաթել՝ արնահոսությունը դադարեցնելու համար:

1546 թվական – առաջին անգամ ենթադրություն է արվում, որ վարակիչ հիվանդությունը տարածվում է շփման միջոցով:

Մոտավորապես 1550 թվական – Ֆրանսիացի Բերնար Պալիսին էականորեն կատարելագործում է խեցեղենի պատրաստման տեխնոլոգիան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11375 | 0 | 0
Facebook