Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փա՜ռքդ շատ, Աստված…

18:09, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Փա՜ռքդ շատ, Աստված…
    
    
    

Մուսայիս մասին ես շա՜տ եմ գրել,

Ու փա՛ռք քեզ Աստված,

Որ նրան երբե՜ք- երբե՜ք

Չե՜ք տեսել…


    

Թե չէ Ձեր արյո՜ւնն էլ

Իմ արյան նմա՜ն պիտի որ եռար,

Գինի չդառած մաճառի նմա՜ն

Բլբլթար տա՜ք-տա՜ք,

Քուն ու հանգիստը

Դարձներ տանջանք…


    

Ասացի տանջա՞նք,


    

Չէ՜, տանջա՜նք չէ սա…

Բերկրա՜նք է,

Բերկրա՜նք…


    

Ու փա՛ռք քեզ Աստված,

Որ իրոք նրան չե՜ք տեսել երբեք,

Թե չէ ինձ նման ամե՜ն առավոտ

Պետք է վեր կենաք

Ու «Բարև» ասեք՝

Պատուհանների՜ն,

Ծառին ու թփի՜ն,

Գո՜րշ ճնճղուկներին

Խաղողի վազի՜ն,

Որը ժպտում է ճի՜շտ Նրա նման,


    

Ու մարդիկ, որ ինձ անուն են դրել-

Ձեզ էլ կանվանեն

Խե՜նթ ու խելագար…


    

Մուսաս գո՜ւյնն ունի

Վաղ առավոտի,

Ցողի աչքի պես պա՜րզ ու թափանցիկ,

Մյուռոնի նման մաքուր ու անբիծ,

Հարբած կրքի պես թևերով տենչի

Որ գրկո՜ւմ է ինձ-

Ու համբույրը կիսատ թողած

Մրմնջում է «Սիրում եմ քեզ» …


    

Չէ՜,

Չխենթանա՜լ

Չի՛ լինի այսպես…


    

Ուրեմն ինքներդ փա՛ռք տվեք Աստծուն,

Որ իմ Մուսային չեք տեսել երբեք

Քնա՜ծ կամ

Արթուն…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7433 | 0 | 0
Facebook