Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Մարդկության պատմության մեծագույն, կարևորագույն թվականները (նախորդի շարունակությունը)

18:51, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Մարդկության պատմության մեծագույն, կարևորագույն թվականները (նախորդի շարունակությունը)

Հիմնադրություններ, հայտնագործություններ, գյուտեր


     Ն.մ.թ. 499 թվական
– Էմպեդոկլես. չորս տարրերի վրա հիմնված տիեզերածնության գաղափարի ծնունդը:

Ն.մ.թ. 469 – 399 – Սոկրատեսն ուսուցանում է Աթենքում՝ մասնավորապես Պլատոնին, Քսենոփանեսին և Ալքիբիադեսին:

Ն.մ.թ. 450 թվական - «Երգ երգոց» -ի ստեղծումը, Լևկիպոս և Դեմոկրիտես. նյութի ատոմական տեսության ծնունդը:

Ն.մ.թ. 447 – 432 թվականներ – Աթենքի Ակրոպոլիսի կառուցումը:

Ն.մ.թ. 400 թվական – Հիպոկրատես. կլինիկական զննության սկզբնավորումը, բուժական դարմաններ:

Ն.մ.թ. 384 – 322 թվականներ – Արիստոտել. ձևական տրամաբանություն:

Ն.մ.թ. 350 թվական – Հերակլիդես Պոնտացի. իր առանցքի շուրջը Երկրի պտտվելու մասին վարկածի ծնունդը:

Ն.մ.թ. 341 – 270 թվականներ – հույն փիլիսոփա Էպիկուրն Աթենքում պարտեզ է հիմնում:

Ն.մ.թ. 300 թվական – Գվատեմալա. մայաների հիմնած առաջին քաղաքը` Տիկալը:

Ն.մ.թ. 300 թվական – Էվկլիդես. երկրաչափության ծնունդը:

Ն.մ.թ. 299 թվական – Ամբողջացվել ու խմբագրվել է Հին կտակարանի «Ժողովող» գիրքը:

Ն.մ.թ. 285 թվական – Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում աշտարակի կառուցումը (առաջին փարոսն աշխարհում):

Ն.մ.թ. մոտավորապես 250 թվական – Արքիմեդի երկրաչափության ծնունդը, Էրատոսթենեսը չափում է Երկրագնդի շրջագիծը: Արեգակի շուրջը Երկրագնդի պտտվելու մասին Արիստարքոս Սամոսացու վարկածը:

Ն.մ.թ. 221 – 210 թվականներ – Չինական մեծ պարսպի կառուցումը:

Ն.մ.թ. մոտավորապես 130 թվական – Հիպարքոսը հայտնագործում է եռանկյունաչափությունը: Գիշերահավասարների պարբերականության բացահայտումը: Առաջին աստղացուցակի կազմումը:

Ն.մ.թ. 27 – 9 թվականներ – Տիտոս Լիվիոսը գրում է «Հռոմի պատմություն» -ը:

Մ.թ. 70 թվական – Դիոսքորիդեսը գրում է դեղաբանության վերաբերյալ աշխատություն (De material medica), որտեղ ներկայացված է մոտ 1000 դեղամիջոց:

70 – 80 թվականներ – Խմբագրվում և վերջնական տեսքի են բերվում Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի ավետարանները:

70 – 82 թվականներ – Հռոմի Կոլիզեյի կառուցումը:

100 թվական – Հովհաննեսի ավետարանի ու «Հայտնության» վերջնական խմբագրումը: Ավարտուն տեսքի են բերվում հրեաների Թորան, Թալմուդը և Միշնան:

100 – 170 թվականներ – Պտղոմեոսի երկրակենտրոն տիեզերաբանության և «Աշխարհարություն» աշխատության ծնունդը:

3-րդ դարի երկրորդ կես – Գրվել են հռոմեացի ականավոր բժիշկ Գալիանոսը (Գալեն) տասնյակ աշխատությունները:

330 թվական – Կոստանդնուպոլսի հռչակումը Հռոմեական կայսրության մայրաքաղաք:

500 թվական – հնդիկ աստղագետ ու մաթեմատիկոս Արիաբհաթան տալիս է տասնորդականի և զրոյի, սինուսի տախտակի գաղափարները, «պի» -ի մոտավոր արժեքը:

650 թվական - «Հունական կրակ» -ի գյուտը:

651 թվական – Ավարտվել է Ղուրանի վերջնական խմբագրումը:

725 թվական – Չինաստան. ժամագործության սկիզբը:

770 թվական – փայտափորագրության եղանակով տպագրական գրաֆիկայի գյուտը Չինաստանում:

800 թվական – Ջաբիր իբն Հայյան, արաբ ալքիմիկոս – քիմիայի վերաբերյալ առաջին աշխատության ծնունդը:

800 -850 թվականներ – Չինաստան. շրջանառության մեջ են դրվում առաջին թղթադրամները:

830 թվական – միջինասիացի ականավոր մաթեմատիկոս, աստղագետ ու աշխարհագետ Ալ Խորեզմի. հանրահաշվի առաջացումը, արաբական թվերի գործածության մեջ մտնելը:

900 թվական – պարսիկ բժիշկ ու փիլիսոփա Աբու Բաքր Մուհամեդ ալ Ռազի. «Ծաղկախտ» հիվանդության առաջին նկարագրությունը, բժշկական առաջին հանրագիտարանի հեղինակը:

900 թվական – արաբ ականավոր աստղագետ և մաթեմատիկոս Ալ Բատանի. արևադարձային տարվա տևողության ճշգրիտ սահմանումը և գիշերահավասարների առաջընթացության որոշումը:

970 թվական – Սեղբեսարոս 2-րդ պապի որոշմամբ արաբական թվերը և մեխանիկական համրիչը մուտք են գործում Եվրոպա:

986 թվական – Վիկինգ Էրիկ Կարմրամորուսը հայտնաբերում է Գրենլանդիան:

1000 – 1050 թվականներ – կողմանցույցի գյուտը Չինաստանում:
     1050 թվական – նախասկզբնական տպագրության կիրառումը Չինաստանում:

1100 թվական – Ինկերի կայսրության հիմնադրումը:

1200 – 1250 թվականներ – օպտիկական ակնոցի գյուտը Եվրոպայում:
    
     (շարունակելի)


     Նկարում՝ Էվկլիդեսը բացում է «Մաթեմատիկայի պարտեզ» -ի դարպասները:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2416 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ