Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

erevannews
Հեղինակ`
erevannews
04:19, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Վերջերս սկսված դատական բարեփոխումները ակամայից մամուլի թիրախ դարձրեցին մի շարք դատավորների։ Սակայն մամուլի հրապարակումների մեծ մասում նկատվում է վտանգավոր մի տենդենց։Անրադառնում են ոչ թե դատավորների մասնագիտական գործունեությանը, այլ նրանց ունեցվածքին և ընտանիքի անդամներին։

Այս հանգամանքից էլ ակնհայտ է դառնում, որ այս կամ այն լրատվամիջոցի անրադարձը կոնկրետ դատավորին՝ ոչ թե վերջինիս գործունեության վրա հասարակական հսկողություն սահմանելու միջոցով երկրում արդարադատության բացերը հայտնաբերելն ու դրանք վերացնելն է, այլ խնդիր է դրված վարկաբեկելու կոնկրետ անձի, այս դեպքում ՝ դատավորի։ Ընդ որում ընտրված է ամենացավոտ և կեղտոտ եղանակը։ Կոնկրետ դատավորի վրա ազդելու համար թիրախավորվում է նրա ընտանիքը:
     Դատելով նման հանգամանքից, ակնհայտ է, որ այսօր մամուլի թիրախ դարձած դատավորների մեծ մասի բուն մասնագիտական գործունեությունը քննադատելու հիմքեր չեն գտնվել, այդ իսկ պատճառով անցել են վաղուց արդեն ծեծված սոցիալական վիճակին՝ գույք, դրամական միջոցներ։
     Հատկանշական է, որ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվում են հիմնականում այն դատավորները, որոնք դատական աստղաբույլում առավել օբյեկտիվ են, նրանց մասնագիտական կարողությունների մասին դրական կարծիքներ են արտահայտում փաստաբաններից շատերը և հասարակությունը։
     Ի՞նչ է ստացվում.
     Մի կողմից խոսում և պահանջում ենք արդար դատական համակարգ, մյուս կողմից այն դատավորները, որոնք իրոք արդարադատություն են իրականացնում, միանգամից հանդիպում են իրենց անձը և ընտանիքը վարկաբեկող հրապարակումների։
     Արդյո՞ք նման քայլերը միտում չունեն այդ եղանակով դատավորների վրա բացասական ազդեցություն թողնելու, որպեսզի կոմունիստական ժամանակաշրջանից ժառանգություն ստացած դատավորների ֆոնի վրա կոնտռաստ չառաջացնեն:
     Արդյո՞ք սա միտում չունի ստվեր գցելու երիտասարդ, սակայն ավելի բանիմաց, սկզբունքային, իրենց դիրքին առավել համահունչ դրսևորող դատավորների վրա, հանուն արդեն կարծրատիպ դարձած և ոչ մի կերպ փոխվել չցանկացող հին դատական համակարգի։ Վերջերս մեկնարկել է ՀՀ փաստաբանների շրջանում անցկացվող դատավորների վարկանիշային քվեարկությունը։ Չնայած քվեարկությունը շարունակվում է, սակայն արդեն հայտնի են այս պահի դրությամբ առաջատարները։
     Եվ արդեն թիրախավորվեց առաջատարներից մեկը՝ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ Դավիթ Հարությունյանը՝ սակայն կրկին ոչ մի խոսք նրա մասնագիտական գործունեության մասին, նորից թիրախը ընտանիքն է և հայտարարագրված անձնական գույքը։ Այս պարագայում էական նշանակություն ունի թե ի՞նչ է ակնկալվում դատավորին վարկաբեկելով՝ ազդելու հասարակական կարծիքի վրա՞, թե՞ կոնկրետ գործերով կայացվելիք դատական ակտերի ելքի վրա:
     Մինչ այս թիրախավորվել էին նաև այլ դատավորներ, և դրաձյալ խոսվել է միայն գույքային դրությունից, իսկ մասնագիտական գործունեության մասին ոչ մի խոսք:
     Ինչև է, որպես ամփոփում պետք է փաստել, որ փաստաբանների և հասարակության կողմից դատավորների վարկանիշի չափման միավորը դա նրանց կողմից կայացված օբյեկտիվ, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտերն են։ Այս չափանիշներով դեռևս ընթացող քվեարկության արդյունքներով Դավիթ Հարությունյանը առաջատարներից մեկն է ՝ այսինքն սա միայն իմ անձնական կարծիքը չէ, իսկ ինչ վերաբերվում է նրա անձնական գույքին, ապա ընդամենը կնշեմ, որ եթե այն հայտարարագրված է դա նշանակում է ՝ դրանց ձեռքբերումը պատկան մարմինների կողմից ստուգված և օրինական է։
     Նկարում վարկանիշային քվեարկության այս պահի առաջատարներն են՝
     Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Գոռ Գագիկի Թորոսյան,

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Արթուր Համլետի Ստեփանյան,

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ Դավիթ Հրաչյայի Հարությունյան:

Հուսանք մյուս երկուսին էլ չեն թիրախավորի:
    
     Աղբյուրը՝ ԱԼԳԱ փաստաբանական ընկերություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4571 | 0 | 0
Facebook