Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդկության պատմության մեծագույն, կարևորագույն թվականները

21:01, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
Մարդկության պատմության մեծագույն, կարևորագույն թվականները

Հիմնադրություններ, հայտնագործություններ, գյուտեր


     3 000 000 տարի առաջ «ավստրալոպիտեկ-ը գործիք է ստեղծում:

2 500 000 տարի առաջ - «Homo habilis» -ը՝ «ավստրալոպիտեկ» -ների հետնորդների ժամանակակիցը:

1 900 000 տարի առաջ - «homo habilis» -ի հետ գոյակցել և մեղվապարսերի պես աշխարհով մեկ աստիճանաբար տարածվել է «Homo erectus» -ը:

450 000 տարի առաջ - «Homo erectus» -ը տիրապետում է կրակին ու իր կացարանում օջախ է եզերում (Հունգարիա, Տոտավել):

200 000 - - 40 000 տարի առաջ – «Նեանդերթալցի» -ն բնակեցնում է Եվրոպան. մեռելներին թաղելու մասին առաջին վկայությունները:

40 000 - - 35 000տարի առաջ - Ի հայտ է գալիս ժամանակակից մարդը՝ «homo sapiens» -ը (Cro Magnon):

16 0000 - - 10 000 տարի առաջ – «Մագդալենյան մարդ» -ը՝ Արևմտյան Եվրոպայում. կատարելագործված գործիքներ ոսկորից, եռաժանիի գյուտ, ժայռապատկերագրություն (Լասկո, Ալտամիրա):

Ն.մ.թ. 9000 – 8000 թվականներ - Մերձավոր Արևելքում Նոր քարի դարի նախանշանները` հողագործություն, առաջին գյուղերը (Երիքով):

Ն.մ.թ. 6500 թվական – Մերձավոր Արևելքում, Եգիպտոսում սկսել են կավից իրեր պատրաստել:

Ն.մ.թ. 6000 – 5000 թվականներ – Նոր քարի դարը Չինաստանում:

Ն.մ.թ. 5000 թվական – Միջերկրածովյան ավազանում նորքարիդարյան մշակույթի տարածումը:

Ն.մ.թ. 4000 թվական – Ֆրանսիայի Բրետան երկրամասում, Մալթայում մեգալիթյան (մեծակերտ ժայռաքարե կառուցվածք) հուշարձաններ, Իրանում՝ առաջին մետաղաձուլարանը, որտեղ բրոնզ է արտադրվել:

Ն.մ.թ. 3400 թվական – Միջագետք. քառակուսի առագաստով առագաստանավ, նավարկություն ծովում:

Ն.մ.թ. 3400 – 2000 թվականներ – Բրոնզի տարածումն ամբողջ Մերձավոր Արևելքում:

Ն.մ.թ. 3200 թվական – գրի ու քաղաքային կյանքի ծնունդը Միջագետքի Ուրուկում:

Ն.մ.թ. 3000 թվական – Քաղաք-պետությունների առաջացումն ու զարգացումը Միջագետքում և Մերձավոր Արևելքում (Կիշ, Ուր, Ուրուկ, Մարի), ձիուն ընտանիացնելը, անիվի, սայլի, կավակերտ աշտարակների կառուցման գյուտերը, շումերական թվաբանությունը (թվարկություն, վաթսունականություն և տասնորդական), Եգիպտոսում հորինում են կշեռքը:

Ն.մ.թ. 2778 թվական - Սաքքարայում Ջոսեր փարավոնի դամբարանի կառուցումը: Միջագետքի Մարի պետությունում կառուսցվում է մայրաքաղաքը սնուցող ջրանցք:

Ն.մ.թ. 2600 թվական – Գիզայի բուրգերի կառուցումը:

Ն.մ.թ. 2500 թվական – Եվրոպայում սկսվում է անցումը Քարի դարից Բրոնզի դար, ի հայտ են գալիս առաջին պղնձե առարկաները:

Ն.մ.թ. 2400 թվական – Էբլայի թագավորությունում (Հալեպից 70 կմ հարավ-արևմուտք) սկսում են գործածել սեպագիրը, տարածվում է արորային երկրագործությունը:

Ն.մ.թ. 2250 թվական – Բաբելոն. առաջին հիշատակությունն այն բանի, որն հետագայում «Պյութագորասի թեորեմ» էր դառնալու:

Ն.մ.թ. 2000 թվական – Եգիպտոսում գրվում է «Կահունի պապիրուս» -ը՝ գինեկոլոգիայի և անասնապահության վերաբերյալ առաջին «աշխատությունը»:

Ն.մ.թ.. 2000 թվականից մինչև ն.մ.թ. 12-րդ դար – Կրետե կղզում «Մինոսյան մշակույթ» -ի ծաղկման շրջանը:

Ն.մ.թ. 1850 թվական – Եգիպտոս, «Ռինդի պապիրուս» -ի գրության տարին, որտեղ տրվում է տարածությունը և ծավալը հաշվելու եղանակը, կոտորակների գրությունը:

Ն.մ.թ. 1500 թվական – Եգիպտոսում գրվում է «Էդվին Սմիթի պապիրուս» -ը, որտեղ գաղափար է տրվում մարդու անատոմիայի և վիրաբուժության մասին: Այս նույն ժամանակ Եգիպտոսում հայտնագործվել են նաև ամենահին արևացույցը և ջրային ժամացույցը:

Ն.մ.թ. 1380 թվական – Եգիպտոս. Լուքսորի տաճարի կառուցումը:

Ն.մ.թ. 1300 թվական – փյունիկյան այբուբենի գյուտը:

Ն.մ.թ. 13-րդ դարի վերջ – Զագրոս. երկաթի առաջին ձուլարանը:
     Ն.մ.թ. 900 թվական – Ասորեստան. փոկանիվի գյուտը:

Ն.մ.թ. մոտավորապես 850 թվական – Հոմերոսը գրում է «Իլիական» և «Ոդիսական» պոեմները:

Ն.մ.թ. 776 թվական – Օլիմպիական առաջին խաղերը:

Ն.մ.թ. 753 թվական – Հռոմի հիմնադրումը:

Ն.մ.թ. մոտավորապես 600 թվական – Հունաստան. հատվել են առաջին դրամները:

Ն.մ.թ. 600 ից 300 թվական - «Մահադհարա» պոեմը, սանսկրիտի դարաշրջանը:

Ն.մ.թ. 570 – 480 թթ. - Պյութագորաս, թվաբանության ծնունդը:
     Ն.մ.թ. 551 – 479 թթ. – Կոնֆուցիուս, կոնֆուցիուսականության ծնունդը:

Ն.մ.թ. 525 թվական – Գոտաման հասնում է պայծառության և դառնում է Բուդդա, բուդդայականության քարոզչության սկիզբը:


     (շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14720 | 0 | 0
Facebook