Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Հյուրը (18+)

16:24, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Հյուրը (18+)
     Բաշկիրիայում բնակվող ընկերս` Անդրյուշան, տեղեկացրեց, որ բաժանվել է հարբեցող կնոջից և հոգեկան խաղաղությունը վերականգնելու նպատակով, ցանկանում է մեզ մոտ գալ հանգստանալու, անցյալը մոռացության տալու համար: Մեր պայմանները թույլ էին տալիս հյուրեր ընդունելու համար: Երբ կնոջս հայտնեցի այդ մասին, նա դժգոհեց.
     -Եթե դու ամբողջ օրն աշխատում ես, միայն գիշերներն ես տուն գալիս, ո՞վ պետք է նրանով զբաղվի: Ես զահլա չունեմ, համաձայն չեմ:
     -Ճիշտ է, ես աշխատանքի եմ գնում, զբաղված եմ, բայց դու տանն ես, պետք է արժանապատվորեն դիմավորենք և այնպես անենք, որ նա գոհ գնա մեր հյուրընկալությունից: Եթե չհասցնեմ, գոնե դու կարող ես նրան ուղեկցել մեր տեսարժան վայրերը տեսնելու համար: Երբ ազատ լինեմ, ես էլ կմիանամ ձեզ: Այնպես, որ նորմալ, մարդավարի կընդունենք և կճանապարհենք, օտար մարդ է, թող տպավորված հեռանա, -պնդեցի, -հետո էլ մեզ մի օգուտ կտա: Այդ հնարավորությունն ունի:
     -Դու ինձ թողնում ես անծանոթ տղամարդու հե՞տ, -հարցրեց;
     -Հա, ի՞նչ կլինի: Պատկերացրու եղբայրս է: Նա շատ ազնիվ մարդ է:
     -Լավ, դու գիտես, -հեգնական տոնով ասաց կինս:
     Երբ հյուրն եկավ, ավելի շատ էի զբաղված գործերով և նրա հետ զբաղվելու համարյա ժամանակ չէր լինում: Փոխարենը` նրան զբաղեցնում էր կինս:
     Մի քանի օր հետո, երբ հասցրել էի շուտ վերադառնալ աշխատանքից, նկատեցի, որ նրանք ոգելից խմիչքներ էին օգտագործում:
     -Դու ոգելից խմի՞չք ես օգտագործում, -հարցրեցի կնոջս:
     -Բա ի՞նչ անեմ, եթե տղամարդ չկա, ես եմ ընկերակցում նրան, -պատասխանեց:
     Այդ ընթացքում նկատեցի, որ հյուրն իր հայացքը չէր կտրում իմ կնոջից: Այդպիսի հայացքով միայն սիրահարված տղամարդն է նայում կնոջը: «Երկար ժամանակ կնոջ հետ չի շփվել, երևի, բնական է» -մտածեցի:
     Այդ գիշերը, հոգնածության պատճառաբանությամբ, կինս հրաժարվեց հետս սեռական հարաբերություններ ունենալ: Իսկապես, ամբողջ օրը եփում-թափում, խանութներից` գնումներ էր կատարում, երեխայի և հյուրի հոգսերով տառապում, իսկ ես միայն իմ աշխատանքով էի զբաղված: Որոշեցի հաջորդ երեկոյան մեր հյուրին ռեստորան հրավիրել:
     Մի քանի բաժակ օղի իրար հետևից խմելուց հետո, Անդրյուշան կնոջս պարի հրավիրեց: Պարելու ընթացքում զգացի, որ ամուր սեղմվելով կնոջս, նա չափն անցնում է: Առաջարկեցի տուն գնալ:
     Տուն հասնելուն պես, մտա ննջարան և պառկելով անկողին, սպասում էի կնոջս, սակայն նա ուշանում էր: Կասկածներով լի, վազեցի հյուրասենյակ: Այնտեղ տեսա այն, ինչ մտքովս երբեք չէր անցել: Բազմոցի վրա Անդրյուշայի հետ կինս սեռական հարաբերություններ էր ունենում: Մոտենալով, հարվածեցի նրան: Այդ պահին Անդրյուշան հարվածներով հարձակվեց ինձ վրա:
     -Չե՞ս տեսնում, որ կինդ միայն ինձ է սիրում, նա արդեն իմն է, հիմար, հեռացիր, թե ուզում ես կենդանի մնալ:
     -Թող նրան, -տեղից բարձրանալով ասաց կինս, - և դառնալով ինձ շարունակեց, -նա քեզնից ավելի լավն է ոչ միայն անկողնում: Հոգատար է, ուշադիր: Դու զբաղված մարդ ես և ինձ համոզում էիր հյուրի պահանջները անշեղորեն կատարել: Ես էլ կատարեցի այն, ինչ նա ցանկանում էր: Նրա հետ կապի մեջ մտնելով, համոզվեցի, որ միայն նրա հետ լինելով կարող եմ զգալ տղամարդու շունչը: Ես բաժանվում եմ քեզանից:
     Ես տեղում քարացած նայում էի, թե ինչպես նրանք, անտեսելով ինձ, շարունակեցին սեռական հարաբերություններ ունենալ:
     Այս դեպքից հետո, այլևս հնարավոր չէր ապրել կնոջս հետ և մենք բաժանվեցինք: Բաժանվելուց հետո, վերցնելով երեխային, նրանք հեռացան:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
| | |
26779 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ