Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել անընդհատ երթևեկությանը խոչընդոտող ավտոկայանատեղերի կարգաբերման ուղղությամբ

19:12, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել անընդհատ երթևեկությանը խոչընդոտող ավտոկայանատեղերի կարգաբերման ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով, ՃՈ հետ համատեղ, պարբերաբար փոփոխություններ են կատարվում նաև խաչմերուկների լուսացույցների աշխատանքների կազմակերպման սխեմաներում: Ըստ այդմ, մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում արդեն իսկ ապահովված է աջ ուղղությամբ անընդհատ երթևեկության հնարավորությունը: Դրական գնահատելով տրանսպորտային հոսքերի բեռնաթափման ուղղությամբ տարվող վերոնշյալ աշխատանքները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ արդեն իսկ աջ ուղղությամբ անընդհատ երթևեկություն ունեցող որոշ խաչմերուկների մոտ գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար սահմանազատված հատվածները որոշակի խոչընդոտներ են ստեղծում վարորդների համար:

«Մենք Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ պարբերաբար քննարկում և երթևեկության որոշակի փոփոխություններով փորձում ենք բեռնաթափել մայրաքաղաքի փողոցները: Այդ առումով շատ դրական արձագանք է գտել նաև խաչմերուկներում աջ ուղղությամբ անընդհատ երթևեկության ապահովումը: Սակայն նման երթևեկությամբ ապահովված որոշ խաչմերուկներում ունենք որոշակի խնդիրներ, որոնք պայմանավորված են ավտոկայանատեղերի խաչմերուկներին մոտ գտնվելու հանգամանքով: Դրանք իսկապես ավելորդ անհարմարություններ են ստեղծում վարորդների համար, ուստի ուսումնասիրեք և գույքագրեք նմանատիպ բոլոր խաչմերուկներն ու վերանայեք տվյալ հատվածներում ավտոկայանատեղերի կազմակերպման համար տրված թույլտվությունները՝ դրանց համար սահմանելով այնպիսի տարածություն, որը չի խոչընդոտի երթևեկությանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


    


     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
360 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ