Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Աշակերտական ընդհանուր ժողով

12:47, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
Աշակերտական ընդհանուր ժողով

Ս/թ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական ընդհանուր ժողովը՝ հետևյալ օրակարգով.
     1.Սովորողների ինքնավարության մարմնի կանոնադրության հաստատում:
     2. Տնօրենի ամենամյա ուղերձի ի գիտության ընդունում:
     3. Արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպում:
     4.ԱԽ ձևավորման աշխատանքների կազմակերպում:

Տնօրեն Զավեն Ստեփանյանը հանդես եկավ ամենամյա ծրագրային ուղերձով՝ 2017-2018 ուս. տարում կատարվելիք ուսումնադաստիարակչական աշխատանքների հիմնական ուղղությունների վերաբերյալ: Աշակերտները հաստատեցին ԱԽ -ի կանոնադրությունը, ի գիտություն ընդունեցին տնօրենի ամենամյա ծրագրային ուղերձը, լսեցին ԱԽ-ի նախագահ Անգելինա Հովհաննիսյանի նախորդ` 2016-2017 ուս.տարվա հաշվետվությունը, միաձայն «լավ» գնահատեցին կատարած աշխատանքները:
     Սովորողների դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանը հաղորդեց ուսումնական տարվա ընթացքում արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման պլանի մասին: Աշակերտներն իրենց կարծիքներն ու առաջարկություններն հայտնեցին կատարվելիք աշխատանքների շուրջ: Ընդհանուր ժողովը հանդիսացավ հետագա գործունեության ապահովման հիմնական երաշխիքը:

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
506 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ