Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՔԵԶ

11:27, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
ՔԵԶ
    
    

Եվ արքա՜ն է խանդից տանջվում,

Եվ խեղկատակն իմաստուն…


    

* * *

Պատահեց ա՜յն ինչ պատահեց՝

Խառնվեցին մտքերս,

Չհասկացա՜, Սիրո թա՞սը,

Թե՞, գինին է ընկերս:


    

Կում արեցի սիրո թասից-

Թվաց սի՜րտս հովացավ,

Մտորեցի դեսի՜ց - դենի՜ց,

Ի՛նքս ինձ վրա բարկացա:


    

Ձեռքիս թասը տվի պատով,

Պատն արյունով ողողվեց,

Պա՜տն էլ ներկվեց խանդի գույնով,

… Էլ ի՞նչ անի սիրտս խեղճ:


    

Թե որ սերը դա՜ռն էր այսքան

Ի՞նչու լցվեց սիրտս,

Առանց այն էլ կյանքը դաժա՜ն

Կախ է ընկած է ուսիցս:


    

Կյանքը՝ հիմա՜ր մի աճպարար

Խա՜ղ է անում սրտիս հետ,

Ամեն մի օր՝ մի պատահար,

Ամեն մի պահ՝ խանդի դեպք:


    

Ատելու պես դժվար չեղա՜վ-

Հե՜շտ արարվեց սերը,

Բայց ամեն ինչ քշե՜ց, տարա՜վ-

Թողեց խանդի բեռը…


    

* * *

Եթե կյանքը թեկուզ տևի՜

Ընդամե՜նը մեկ վայրկյան,

Անկեղծ ասա՜ծ կուզեմ էլի,

Որ ա՜յն ապրեմ քեզ համար:


    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4845 | 0 | 0
Facebook