Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Գեղեցիկ արտաքինը չափանիշ չէ: Գլխավորը ներքին գեղեցկությունն է (18+)

11:11, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
Գեղեցիկ արտաքինը չափանիշ չէ: Գլխավորը ներքին գեղեցկությունն է (18+)
     Դասի գնալիս, կանգառում ամեն օր հանդիպում էի միջին տարիքի, հաճելի արտաքինով, հմայիչ մի տղամարդու, ով ավտոմեքենայի պատուհանից ինձ ժպտալով, անցնում էր: Փոխադարձաբար ժպտում էի: Օրըստօրե սկսեցի միայն նրա մասին մտածել: Սիրահարվել էի: Սպասում էի նրա առաջարկին: Վերջապես, մոտեցավ:
     -Որտե՞ղ ես գնում, -հարցրեց, - կարող եմ քեզ ամեն օր տեղ հասցնել:
     -Շնորհակալ եմ, ինստիտուտ եմ գնում, ավտոբուսը հիմա կմոտենա:
     -Արի, կտանեմ:
     Տեղավորվեցի նրա ավտոմեքենայի մեջ: Երջանկությանս չափ չկար: Այնպես էի ուզում փարվել նրան, համբուրել: Այդպիսի զգացողություն երբեք ոչ մեկի նկատմամբ չէի ունեցել:
     -Երբ դասերն ավարտվեն, կգամ ու քեզ տուն կտանեմ, անպայման կսպասես, -ասաց ու հեռացավ:
     Դասի ժամին միայն նրա մասին էի մտածում: Դասերի ավարտին, երբ ընկերուհիներս տուն էին շտապում, ես սպասում էի նրան:
     -Չե՞ս գալիս, -հարցրեցին նրանք:
     -Ոչ, ավտոմեքենա պիտի գա իմ հետևից, -ասացի:
     -Պարզ է, արդեն քեզ ընկեր ես գտել, -ասացին նրանք ու հեռացան:
     Այդ պահին մեքենան մոտեցավ: Սակայն տուն հասցնելու փոխարեն նա ավտոմեքենան այլ ուղղությամբ վարեց:
     -Ու՞ր ենք գնում, -հարցրեցի, -ախր, մեր տան ճանապարհը չէ:
     Նա ոչինչ չասաց և շարունակեց ճանապարհը: Երբ քաղաքից դուրս էինք եկել, ավտոմեքենան կանգնեցրեց մի անմարդաբնակ վայրում և ավտոմեքենայի մեջ սկսեց ինձ համբուրել: Վաղուց էի սպասում այդ համբույրներին: Չգիտակցեցի, թե ինչպես այդ քաղցր համբույրները վերածվեցին սեռական անզուսպ գործողությունների: Այնքան էի գայթակղվել նրանով, որ չհասցրեցի նկատել, թե ինչպես էր ներքնազգեստս հանել: Չզգացի նաև, թե ինչպես էր ներհրել:
     Սեռական գործողությունները վերջացնելուց հետո, բնազդաբար բացականչեցի.
     -Սիրո~ւմ եմ:
     -Թե սիրում ես, եկ, միասին բնակվենք:
     -Կգամ, -ասացի:
     Չլսելով ծնողներիս, հարազատներիս հորդորները, հավաքեցի իրերս և տեղափոխվեցի նրա բնակարանը: Ծնողներիս էլ ավելի չզայրացնելու համար, չհայտնեցի որ նա արդեն ինձ իր կինն է դարձրել: Հետո էլ, սիրում էի ու միայն նրա հետ մերձենալու մասին էի միայն մտածում, քան դասերի ու ծնողների:
     Շատ կարճ տևեց մեր մեղրամիսը: Ընդամենը երկու շաբաթ: Սեռական տարբեր գործողություններ, սեր, կիրք: Այդ ընթացքում շատ երջանիկ էի:
     Հաջորդող օրերին նա տուն էր բերում ընկերներին, խաղում էին մինչև կեսգիշեր: Այդ ընթացքում պարտավոր էի նրանց համար սուրճ, թեյ, սնունդ ու ոգելից խմիչքներ մատուցել: Հոգնած գնում էի ննջարան, սպասելով, թե իմ փաստական ամուսինը, երբ կբարեհաճի ընկերներին ճանապարհել, վերադառնալ և կատարել իր ամուսնական պարտականությունները:
     Մի անգամ, երբ հոգնած ու քնաթաթախ պառկել էի ննջարանում, ամուսնուս հետ սեռական հարաբերություններ ունենալու ակնկալիքով, քնել էի: Արթնացա, երբ ինչ-որ մեկն ինձ հետ սեռական հարաբերություններ էր ունենում: «Վերջապես, եկավ» -մտածեցի: Սակայն նրա շարժումները նման չէին ամուսնուս ոճին:
     Վերջացնելուց հետո, մթության մեջ նա հագավ շալվարն ու կրկին միացավ ընկերներին:
     -Ո՞վ էր ինձ հետ կենակցող տղամարդը, -հարցրեցի ամուսնուն, երբ ընկերներն արդեն հեռացել էին:
     -Մեր ընդհանուր ընկերն էր, -պատասխանեց:
     -Գետինը չե՞ս մտնում, ամոթ քեզ, որ կնոջդ հետ կենակցելու նպատակով ուրիշ տղամարդու ես տուն բերում:
     -Լավ, ի՞նչ եղավ, ի՞նչդ պակասեց կամ դու ինձ ի՞նչ կին, -ասաց նա, եկեղեցու՞մ ենք պսակվել, թե՞ ԶԱԳՍ-ում ենք գրանցվել: Իբր դու դա չէի՞ր ուզում: Չհամբերեցիր և ավտոմեքենայի մեջ կուսությունդ կորցրեցիր: Ասօր էլ մյուս ընկերոջս հետ կքնես:
     Ես մոլորվել էի: «Ու՞ր գնամ, ի՞նչ անեմ» -մտածում էի:
     Մյուս օրերը, հաջորդաբար, անցկացնում էի նրա ընկերների հետ անառակությամբ զբաղվելով: Մեկ-մեկ էլ «ամուսինս» ներկա էր գտնվում նրանց հետ սեռական կամ անառակաբարո գործողություններ կատարելուն և հրճվում:
     Ինձ հետ առաջին անգամ կենակցող տղամարդև տեղեկացրեց, որ նա դատապարտված է եղել, խաղաամոլ է: Չնայած սիրում էի նրան, սակայն դժվարությամբ կարողացա հեռանալ: Ամուսնացա նրա մյուս ընկերոջ հետ: Նրանից էլ բաժանվեցի, քանի որ որպես կին չընդունեց: Ծնողներս էլ տուն չընդունեցին: Երկրորդ «ամուսինս» ինձ տարավ իր բարեկամ հաշմանդամ տղայի հետ բնակվելու, ում թոշակի ու հարազատների օգնության հաշվին ապրեցինք:
     Հանուն սիրո, զոհաբերեցի ամեն ինչ՝ծնողներիս, ուսումս, կյանքս: Ի՞նչ իմանայի, որ գեղեցիկ արտաքինի տակ կարող է թաքնված լինել իսկական տգեղությունը: Բայց միայն ինձ եմ մեղադրում, որ տուրք տվեցի բնազդներիս, կրքերիս` խորտակելով ապագա կյանքս:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
24011 | 1 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
SSS
SSS 15:14, 27.09.2017
Froteristn inch e?