Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՊՈՐՏԱԳԱՐՆԵՐԻՆ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
15:05, կիրակի, 10 սեպտեմբերի, 2017 թ.
ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՊՈՐՏԱԳԱՐՆԵՐԻՆ

Մի ինչ որ կոնկրետ մրցության եջ սպորտային հաջողությունը ոչ թե պատիվ, այլ այլ ընդամենը պատվի պատրանքա: Հատկապես մեր մասով պատվի մասին կարելի կլներ խոսել էն ժամանակ, երբ մեր երկիրը իրա ճանաչման ու հեղինակության ամբողջ հիմնաշենքը կառուցեր ոչ թե մի ինչ որ էպիզոդիկ, դատարկ սպորտային հաջողության վրա, այլ՝ տնտեսական պերմանենտ զարգացման՝ իրական հզորության վրա: Մարզիկի հաղթանակը մի որևէ մրցման ժամանակ իրա երկրի սոցիալ - տնտեսական իրական կացության արտացոլման չափանիշ չի հանդիսանում: Չեմպիոն կարա դառնա նույնիսկ խրոնիկ աղքատ ու անհեռանկար քաղաքական պոտենցիալով մի որևէ երկրի, պետության քաղաքացի: Ասենք, աֆրիկյան մի ինչ որ աղքատ երկիր անընդմեջ մատակարարումա վազքի ու քայլքի մրցության համար աշխարհի ու օլիմպիական չեմպիոնների, բայց դրանից ավելին տվյալ բանանային երկիրը իրանից չի ներկայացնում:

Գանք մեր օխչարներին: Օրինակ, ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, ու իրա նման տաղանդավոր շատ անուն հանած հայ ֆուտբոլիստները, ովքեր խաղում են եվրոպական ու ռուսական հեղինակավոր ակումբներում, իրանք միլիարդավոր դոլարների իրաննց բաժին եկամուտներն են բերում Երկիր մոլորակը պատած մի ամբողջ մաֆիոզ գերկլանին՝ սեփական երկրներին ուղղակիորեն մի գրոշի օգուտ չտալով անգամ:
     Սպորտը իրա պատմական օրինաչափ զարգացմամբ բնույթով վաղուց ինտերնացիոնալիստականա: Սպորտի նման բնույթը արդեն թելադրումա խաղի գլոբալ կանոններ, որը առաջ տանելու համար առաջ են գալիս ինտերնացիոնալ - գլոբալ մակարդակով մաֆիոզական կլաններ: Այլապես, ի՞նչ ասելա, թե «ո՞վ կխփի առաջին գնդակը ֆուտբոլում», «ո՞ր թիմը առաջինը կսկսի դաշտի կենտրոնից խաղը», «Թայսոնը կամ Վիկ Դարչինյանը ո՞ր ռաունդում նոկաուտի կենթարկեն իրանց մրցակիցներին» ու ամանաֆանտաստիկ վերնագրերով հանդես էկող խաղադրույքները: Հասկանալիյա, որ դրանք միտված են բացառապես սպորտով փող աշխատելու գայթակղության հիման վրա մոլեխաղերով տարված մարդկանց գրպաններից սպորտային բիզնեսով զբաղվող մաֆիոզ կլանի օգտին գլոբալ մասշտաբներով փող պլոկելուն: Ըստեղից էլ՝ սպորտսմենների, մասնավորապես՝ ֆուտբոլիստների, բռնցքամարտիկների, թենիսիստների ֆանտաստիկ չափերի հասնող աշխատավարձերը: Ներկայիս սպորտը չարիքա բերում Երկիր մոլորակի ժողովուրդներին: Քիչ մարդիկ ու ընտանիքներ չկան որ դժբախտացել են նման տեսակ արյունալի բիզնեսում: Խաղդրույքային - բուքմեյքերական հսկայական մաֆիոզ ցանցը ծածկելա ամբողջ Երկիր մոլորակը:

Նկատենք, որ սպորտային բիզնեսով զբաղվող ու սպորտսմենների բուն կաստան իրանց գործունեության բնույթով պարազիտար են, որոնց արտադրած որպես միակ հազվագյուտ սպառման «ապրանքը» հին հռոմեական ժամանակների «Հացն ու հանդեսնա», որը մատուցվումա ամբոխին ոչ միայն նրան թալանելու այլև՝ ֆիզիկապես դեգրադացնելու նպատակներով: Էդ իսկականից դեգրադացիայա, քանզի միլիարդավոր մարդիկ նստած են իրանց բազկաթոռներին ու որպես գարեջուր խմող ու փոր քցող հաշմանդամ ընդամենը հետևում են խաղերին, այլ ոչ թե պրակտիկ մասնակցություն ունենում դրանցում:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     10.09.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5640 | 0 | 0
Facebook