Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Չարենցավանի քաղաքային գրադարան .Սեպտեմբերի 8-ին նշվում Է Գրագիտության միջազգային օրը

12:11, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
Չարենցավանի քաղաքային գրադարան .Սեպտեմբերի 8-ին նշվում Է Գրագիտության միջազգային օրը

Սեպտեմբերի 8-ին նշվում Է Գրագիտության միջազգային օրը: Այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել Է 1966 թվականին անգրագիտության վերացման վերաբերյալ կրթության նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ, որը 1965 թվականի սեպտեմբերին տեղի Է ունեցել Թեհրանում: Սեպտեմբերի 8-ը այդ խորհրդաժողովի հանդիսավոր բացման օրն էր: «Գրագիտությունն ազատություն Է» . այդ հասկացության իմաստն այդպես են սահմանել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Կազմակերպությունում կարծում են, որ գրագիտությունը կրթության ու շփման համալիր ու դինամիկ գործընթաց է եւ ժամանակակից հասարակության մեջ տարբեր լեզուներով ու տարբեր մշակույթներով ազատ հաղորդակցվելու տանող ճանապարհ: ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտավորապես 776 մլն չափահաս մարդ գրել ու կարդալ չգիտի, նրանց մեծ մասը կանայք են:

Դպրոցական տարիքի 75 մլն երեխաներ զրկված են սովորելու հնարավորությունից: 2010 թվականի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն՝ դպրոցական կրթության համակարգում չընդգրկվածների մոտավորապես 54 տոկոսն աղջիկներն են: Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում գրեթե 12 մլն աղջիկներ երբեք դպրոց չեն հաճախել: Եմենում նման աղջիկների բաժինը գրեթե 80 տոկոս Է 36 տոկոս տղաների համեմատ:

Գրագիտության միջազգային օրը կոչված Է ակտիվացնելու գրագիտության տարածման ուղղությամբ հասարակության ջանքերը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության գլխավոր ոլորտներից մեկն Է: Այդ օրը շնորհվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակներ, նշում անգրագիտության դեմ պայքարի առավել արդյունավետ նախաձեռնությունները: Խոսքը նախեւառաջ Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարեւելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի երկրներում, Արաբական Միացյալ Ամիրայություններում եւ Չինաստանում իրացվող նախագծերի մասին Է:


     Չարենցավանի քաղաքային գրադարան


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1622 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ