Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Արկածային վայելքների դաժան ավարտը (18+)

18:36, շաբաթ, 09 սեպտեմբերի, 2017 թ.
Արկածային վայելքների դաժան ավարտը (18+)

Սովետական տարիներին մեր հիմնարկի արհմիությունից առողջարանի երկու ուղեգիր էին տվել, սակայն հանգամանքների բերումով ամուսինս չկարողացավ գալ: Ստիպված էի ընկերուհուս հետ գնալ: Այն տարիներին շատերն առողջարան էին գնում ոչ այնքան բուժվելու, որքան սիրային արկածներ, նոր ընկեր գտնելու համար: Ես խոստացել էի ամուսնուս, որ որևէ տղամարդու հետ կապ չեմ ունենալու:

Հասնելով ծովափնյա առողջարան, տեղավորվեցիք մեզ հատկացված համարում: Երեկոյան ընթրիքից հետո, մեզ մոտեցան երկու տղամարդ:

-Գեղեցկուհիներ, եկեք ծանոթանանք, ասաց ավելի բարձրահասակ ու բարեհամբույր տղան.-դուք երկուսով եք, մենք ՝էլ: Այս 20 օրերի ընթացքում միասին հրաշալի ժամանակ կանցկացնենք: Առաջարկում եմ վաղը գնալ ռեստորան:

-Մենք կմտածենք, նախաճաշի ժամանակ կտեղեկացնենք, -պատասխանեց ընկերուհիս:

-Ես համաձայն չեմ, - առարկեցի ես, երբ վերադարձանք մեր համարը:

-Իսկ ես համաձայն եմ, -վրա բերեց ընկերուհիս, -քույրիկ, հ՞ո մենակ չես մնալու:

-Ամուսնուս խոսք եմ տվել որևէ տղամարդու հետ չշփվել, եթե նա իմանա, ես կորած եմ:

-Ալլա, դու հիմար ես: Ի՞նչի համար ես այստեղ եկել: Կյանքը վայելիր.կտանեն ման կտան, ռեստորաններում կուտենք, կխմենք, կպարենք, ծովի վրա կզբոսնենք, մարդ կտեսնենք և ժամանակն էլ հագեցած կանցնի: Թե վաննաների համար ես եկել, ապա տանն էլ կարող էիր ընդունել: Քեզ այստեղ ո՞վ է ճանաչում, որ ամուսնուդ տեղեկացնի: Ես պիտի ասեմ, ես էլ ձկան նման համր եմ:

-Կկերակրեն, գիշերներն էլ սեքսի պահանջ կներկայացնեն, -դժգոհեցի:

-Հազիվ թե, նրանց միայն մեր ընկերակցություն է հարկավոր: Նրանք, երևում է, շատ պարկեշտ տղաներ են, եկել են հանգստանալու համար, ընկերություն անելու համար, պարտադիր չէ, որ անպայման սեքս լինի, -ասաց ընկերուհիս:

-Լավ, դու գիտես, համոզեցիր, -տեսնելով ընկերուհուս խանդավառությունը, համաձայնվեցի:

Երեկոյան տղաների հետ գնացինք ռեստորան: Ամենաընտիր խորտիկներ, շամպայն, պարեր:

Գլխապտույտ՝ պարերից, տպավորված՝խորտիկների առատությունից, վերադարնալով մեր համարը, պատրաստվում էինք քնելու, երբ դուռը թակեցին:

-Արդեն կերած-խմածի հատուցման ժամն է եկել, Աննա, -ասացի ընկերուհուս, -նրանք են, հաստատ:

Եվ չսխալվեցի: Տղաները, սպորտային թեթև համազգեստով, ներս մտան:

-Շատ լավ եղանակ է, գնանք մի քիչ էլ դրսում զբոսնենք, ծովի ալիքների ձայնը լսենք, -ասաց բարձրահասակը, ով Աննայի հետ էր ընկերացել:

-Արդեն ուշ է, պետք է քնենք, -դժգոհեցի ես:

-Ալլա, քնելու համա՞ր ես եկել, տանն էլ կհասցնես քնել, -բարկացավ Աննան, -գնացիք:

Զբոսանքի ժամանակ, Աննան հասցրեց համբուրվել ընկերոջ հետ: Իսկ ես ամեն կերպ խուսափում էի մոտենալ իմ «կավալերին»:

-Լավ, գնանք սենյակ, -առաջարկեց Աննան, երբ նրանց համբույներն արդեն վերածվում էին սեռական բնույթի գործողությունների:

Ներս մտնելով, նրանք անջատված.պատրաստվում էին սեռական հարաբերություններ ունենալ:

-Որքա՞ն պիտի լուռ մնանք, -հարցրեց «զուգընկերս» ու ակնթարթորեն սկսեց հանել շորերը:

-Ի՞նչ ես անում, դու գժվե՞լ ես, - մահճակալից բարձրանալով և նրան մի կողմ հրելով, ասացի ես:

-Ալլա, վայելիր կյանքը, քանի երիտասարդ ես, հետևիր իմ օրինակին, -գոռաց ընկերուհիս, որ արդեն բարձրահասակի հետ խորացել էր սեռական հարաբերություններում:
     Իսկ տղան առաց հապաղելու, ինձ հրեց մահճակալի վրա և սկսեց հետս սեռական հարաբերություններ ունենալ: Ես ուզում էի դիմադրել, բայց արդեն ուշ էր: «Լավ, ինչ կլինի» -, մտածեցի և ամբողջովին տրվեցի նրան:

Այդպես օրերն անցնում էին: Ամենատպավորիչն ինձ համար «զուգընկերոջս» հետ ծովի ալիքների մեջ կամ մակույկում սեռական հարաբերություններ ունենալն էր:
     Ակնթարթորեն ավարտվեցին մեր առողջարանային արկածները: Տուն վերադառնալով, անհուն կրքով հանձնվեցի ամուսնուս: Ամեն ինչ հարթ կանցներ և նա ոչինչ չէր իմանա դավաճանությանս մասին, եթե հարկ չլիներ դիմելու բժշկի օգնությանը: Պարզվեց, որ ամուսնուս վարակել էի սիֆիլիս հիվանդությամբ: Ամուսինս զայրացավ ու ինձ դուրս վռնդեց տանից: Չնայած բուժվեցի, սակայն կորցնելով երջանկությունս, սպին մնաց ողջ կյանքում: Կյանքս միայնակ անցկացրի միայն ընկերուհուս խելքին ընկնելու և 20 օրյա վայելքների պատճառով:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
23433 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ