Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Մտքեր, որոնք կարելի է համադրել մեր իրականության հետ. հնարավոր է` և' ծիծաղեք, և' տխրեք, և' անիծեք ձեր բախտը

01:29, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2017 թ.
Մտքեր, որոնք կարելի է համադրել մեր իրականության հետ. հնարավոր է` և' ծիծաղեք, և' տխրեք, և' անիծեք ձեր բախտը

Դեմոկրատիան հիմարների երազանքն է, դեմոկրատիան նույնպիսի սուտ է, նույնպիսի կեղծիք է, նույնպիսի թմրադեղ է, ինչպես կրոնը, և այն ծառայում է միայն այն բանին, որպեսզի բանվորները` այդ գարշահոտ անասունները, չապստամբեն: Երբ նրանք թառանչում էին կարիքի և ուժից վեր աշխատանքի լծի տակ, նրանց համոզում էին դիմանալ և' կարիքին, և' ծանր աշխատանքին, ու նրանց կերակրում էին երկնային թագավորության մասին առակներով, թե այնտեղ աղքատները երջանիկ ու կուշտ են լինելու, իսկ հարուստներն այրվելու են անմար կրակում: Եվ խելացիները որքա~ն են ծիծաղել: Իսկ երբ այդ կեղծիքը շունչը փչեց, և մարդկանց հոգում դեմոկրատիայի մասին երազանքը ծնվեց, խելացիները ջանացին, որ այն ընդամենը երազանք մնա: Աշխարհը կառավարում են ուժեղներն ու խելացիները:

Ջեկ Լոնդոն (1876 - 1916), ամերիկացի գրող


    
Լավագույնն այն կառավարությունն է, որը քիչ է կառավարում:

Հենրի Դեվիդ Թորո (1817 - 1862), ամերիկացի գրող, հասարակական գործիչ, «Կանաչ անարխիզմ» -ի նախակարապետը


    
Դեմոկրատիան սոսկ երազանք է. այն հեքիաթային Արկադիային, Ձմեռ պապին ու դրախտային այգուն նման մի բան է:

Հենրի Լյուիս Մենկեն (1880 - 1956), ամերիկացի գրող, երգիծաբան


     Դեմոկրատիան դա կապիկների վանդակից տրվող կրկեսային ներկայացումը կառավարելու գիտությունն ու արվեստն է:

Հենրի Լյուիս Մենկեն


    
Դեմոկրատիայի պայմաններում մի կուսակցությունն իր բոլոր ուժերը վատնում է, որպեսզի ապացուցի, որ մյուս կուսակցությունն ունակ չէ երկիրը կառավարել, և սովորաբար երկուսին էլ հաջողում են:

Հենրի Լյուիս Մենկեն


    
Վանդակում գտնվող թռչունը նույնիսկ կիսով չափ թռչուն չէ:

Հենրի Ուորդ Բիչեր (1813 - 1887), ամերիկացի հասարակական գործիչ


    
Մեծամասնությունն ունենում է իշխանություն, բայց՝ ո՛չ իրավունք, իսկ փոքրամասնությունը միշտ իրավունք է ունենում:

Հենրիկ Իբսեն (1828 - 1906), նորվեգացի դրամատուրգ


    
Տեր չունեցող ծառաները դրանից ազատ մարդիկ չեն դառնում. նրանց տերն իրենց հոգում է:

Հենրիխ Հայնե (1797 - 1856), գերմանացի բանաստեղծ


     Ոչ ոք չի կարող լիակատար ազատ լինել, եթե բոլորն ազատ չեն:

Հերբերտ Սպենսեր (1820 - 1903), անգլիացի փիլիսոփա և սոցիոլոգ


    
Հերոսներին խոնարհումը առավել զարգացած է այնտեղ, որտեղ ամենաքիչն է զարգացած մարդու ազատության նկատմամբ հարգանքը:

Հերբերտ Սպենսեր


    
Օրենքը զորեղ է, բայց կարիքի իշխանությունն առավել զորեղ է:

Վոլֆգանգ ֆոն Գյո թե (1749 - 1832), գերմանացի գրող և փիլիսոփա


     Ամենամեծ ստրկությունն այն ստրկությունն է, երբ չունես ազատություն, բայց քեզ ազատ ես համարում:

Գյո թե


    
Խստությամբ շատ բանի կարելի է հասնել, սիրով՝ ավելի շատ բանի, բայց ամենաշատին կարելի է հասնել բանիմացությամբ ու արդարությամբ՝ հաշվի չառնելով մարդու դիրքը:

Գյո թե


    
Խորհուրդ տալ կարելի է միայն այն գործում, որին ինքդ պատրաստվում ես մասնակցել:

Գյո թե


     Մեծամասնությունից ավելի զազրելի բան չկա:

Գյո թե


    
Կառավարողների ուժն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ նրանց ուժը, որոնք թույլ են տալիս, որ իրենց կառավարեն:

Գիյյոմ Ռեյնալ (1713 - 1796), ֆրանսիացի պատմաբան և աստվածաբան


     Դեմոկրատիայի հասնելու համար պետք չէ հեղափոխություն: Հարկավոր է դեմոկրատիա, որպեսզի հեղափոխությունը կարողանա տեղի ունենալ:

Հիլբերտ Գ. Չեստերտոն (1874 - 1936), անգլիացի լրագրող և գրող


     Սա դեպի աջ է գնում, այն մեկը՝ ձախ, բայց նրանք երկուսն էլ հավասարապես մոլորեցնում են՝ թեպետ ուղղությունները տարբեր են:

Հորացիուս (մ.թ.ա. 65 – մ.թ. 8), հռոմեացի բանաստեղծ


    
Ներկայումս բյուրոկրատիան ոչնչացնելն անհնարին է դարձել, քանի որ նրա ոչնչացումը ուզած-չուզած պիտի հանձնարարես հենց այդ նույն բյուրոկրատներին: Բայց, եթե նույնիսկ ոչնչացնես հին բյուրոկրատիան, նրանք անմիջապես նորը՝ առավել անկուշտը, առավել դիմացկունն ու կենսունակը կծնեն:

Կոմս Գրիգորի Պոտյոմկին (1739 - 1791), ռուս քաղաքական գործիչ


     Ժողովրդական վերելքի ժամանակաշրջաններում մարգարեներն առաջնորդներ են դառնում, իսկ անկումների ժամանակ առաջնորդները մարգարեներ են դառնում:

Գրիգորի Լանդաու (1877 - 1941), ռուս գրող և քաղաքական գործիչ


    
Միակ ազատությունը, որն արժանի է այդ անվանը, հանդիսանում է սեփական հայեցողությամբ սեփական բարեկեցությանը հասնելու ազատությունը, երբ դրա հետ մեկտեղ այդ հնարավորությունից չես փորձում զրկել ուրիշներին:

Ջոն Ստյուարտ Միլլ (1806 - 1873), բրիտանացի փիլիսոփա, սոցիոլոգ, տնտեսագետ և քաղաքական գործիչ


     Ազատությունը, որին մենք կարող ենք հուսալ, կայանում է ոչ թե նրանում, որ պետության մեջ երբեք դժգոհություններ ու գանգատներ ծնունդ չառնեն, այլ նրանում, որ այդ դժգոհություններին ու գանգատներին ազատորեն ականջալուր լինելու հնարավորություն տրվի, որ այդ դժգոհություններն ու գանգատները լրջորեն քննության առնվեն ու արագ լուծում ստանան:

Ջոն Միլթոն (1608 - 1674), անգլիացի բանաստեղծ, քաղաքական գործիչ


     Դեմոկրատիան ավարտվում է քվեաթերթիկը քվեատուփ գցելուց անմիջապես հետո:

Դմիտրի Այացկով (ծնվել է 1950-ին), ռուս քաղաքական և պետական գործիչ


     Ղեկավարել կարող է միայն նա, ով ունակ է պաշտպանել իր տեսակետը:

Դեյլ Քարնեգի (1888 - 1955), ամերիկացի գրող, ուսուցիչ և կենսագիր


     Պատգամավորն այն օրենսդիրն է, որը պարտավորվել է նախապես համարել, որ իշխանությունը միշտ մեղավոր է, կամ որ իշխանությունը միշտ իրավացի է:

Ադրիան Դեկուրսել (1821 - 1892), ֆրանսիացի դրամատուրգ


     Հասարակության անկումը սկսվում է այն ժամանակ, երբ մարդն ինքն իրեն հարցնում է. «Ի՞նչ է լինելու», և չի հարցնում ինքն իրեն. «Ի՞նչ կարող եմ անել»:

Դենի դը Ռուժեմոն (1906 - 1985), շվեյցարացի գրող, փիլիսոփա և հասարակական գործիչ


     Որքան մեծ է հրամայողի ու հնազանդվողի միջև
     տարածությունը, այնքան ավելի քիչ նշանակություն ունի առաջինի համար երկրորդի արյունն ու քրտինքը:

Դենի Դիդրո (1703 - 1784), ֆրանսիացի գրող և փիլիսոփա


     Քիչ օրենքներ գրեք, բայց հետևեք, որ դրանց ենթարկվեն:

Ջոն Լոք (1632 - 1704), անգլիացի մանկավարժ ու փիլիսոփա


    
Իսկական պարտությունը սկզբունքին դավաճանելն է, սեփական իրավունքներից հրաժարվելն ու չարիքին արգահատելիորեն հնազանդվելը:

Ջավահարլալ Ներու (1889 - 1964), Հնդկաստանի վարչապետը 1947 – 1964 թվականներին


    
Դեմոկրատիան լավ համակարգ է: Ես դա ասում եմ այն պատճառով, որովհետև մյուս համակարգերն ավելի վատն են:

Ջավահարլալ Ներու


     Ազատության մասին պետք է դատել ամենաստորին խավերի ազատության աստիճանով:

Ջավահարլալ Ներու


    
Դեմոկրատիան դա կառավարման այն ձևն է, որի ժամանակ յուրաքանչյուրն ստանում է այն, ինչին արժանի է մեծամասնությունը:

Անհայտ հեղինակ


     Բռնակալությունը միշտ թուլության տոնն է:

Ջեյմս Ռասել Լոուել (1819 - 1891), ամերիկացի բանաստեղծ, մանկավարժ և դիվանագետ


    
Դեմոկրատիան կառավարման այն ձևն է, որը յուրաքանչյուր մարդու շահագործողը լինելու իրավունք է տալիս:

Ջեյմս Ռասսել Լոուել


    
Ցանկացած քաղաքականության հիմքը մեծամասնության անտարբերությունն է:

Ջեյմս Ռեստոն (1909 - 1995), ամերիկացի լրագրող


    
Խորհրդարանի ուժը դրսևորվում է ոչ այնքան այն բանում, թե նա ինչ կարող է անել, որքան այն բանում, թե ինչին նա կարող է խանգարել:

Ջեյմս Ուիլյամ Ֆուլբրայթ (1905 - 1995), ամերիկացի սենատոր


    
Նա, ով մեծ անարդարությամբ արդեն հասցրել է առաջ մղվել, նվազ անարդարությունն արտոնություն է համարում:

Ջեյն Կարլայն (1801 - 1866), շոտլանդացի կին գրող


     Դեմոկրատիան Ամերիկայում ենթադրում է մեծամասնության կառավարումը և փոքրամասնության իրավունքների պահպանումը:

Ջոզեֆ Գրեբովսկի, ամերիկացի իրավապաշտպան


    
Այնտեղ, որտեղ դադարում են պարբերական ընտրությունները, սկսվում է ստրկությունը:

Ջոն Ադամս (1767 - 1848), ԱՄՆ 6-րդ նախագահը


    
Հիշե'ք, դեմոկրատիան հավերժական չէ: Շուտով այն մաշվում է, շնչասպառ է լինում ու ինքն իրեն ոչնչացնում է: Դեռ չի եղել այնպիսի դեմոկրատիա, որն ինքն իր վերջը չտա:

Ջոն Ադամս


    
Իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է այլասերում:

Ջոն Աքթոն (1834 - 1902), անգլիացի պատմաբան և քաղաքական գործիչ


     Դեմոկրատիան այն է, երբ ուզածդ ասում ես և անում ես այն, ինչ քեզ հրամայում են:

Ջոն Բերրի (1963 - 2016), ամերիկացի երաժիշտ-կատարող


    
Ճիշտ չէ, թե իբր քաղաքականությունը հնարավորի արվեստն է: Քաղաքականությունը դա կործանարարի ու անհաճոյի միջև ընտրությունն է:

Ջոն Քենեթ Հելբրեյթ (1908 - 2006), ամերիկացի տնտեսագետ


    
Քաղաքականությունը երկու չարիքների միջև անդադար ընտրությունն է:

Ջոն Մորլի (1890 - 1923), անգլիացի պետական գործիչ


    
Ստիպելով մարդուն լռել, դուք դեռ չհամոզեցիք նրան:

Ջոն Մորլի


    
Դեմոկրատիան դա այն համակարգն է, երբ որոշումներն ինքդ ես ընդունում, դա սխալ ընտրություն կատարելու իրավունքն է:

Ջոն Պատրիկ (1905 - 1995), ամերիկացի դրամատուրգ, սցենարիստ


    
Դեմոկրատիան խրախուսում է մեծամասնությանը որոշումներ ընդունել այնպիսի խնդիրների վերաբերյալ, որոնց մասին մեծամասնությունը գաղափար անգամ չունի:

Ջոն Սայմոն (1816 - 1904), անգլիացի բժիշկ և փիլիսոփա


    
Քաղաքական բռնակալության մեծագույն մոլորությունը միշտ այն է եղել, որ բռնակալն ազատ է համարվել, իսկ նրա հպատակները՝ ստրուկներ, բայց իրականում բռնակալը սեփական շահագործման ստրուկն է ու իր իսկ բռնակալության զոհը:

Ջոն Ֆաուլզ (1926 - 2005), անգլիացի գրող

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4528 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ