Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես ասմունքող Լիանան չեմ

Արմեն Ալոյան
Հեղինակ`
Արմեն Ալոյան
16:25, չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2017 թ.
Ես ասմունքող Լիանան չեմ
     Երկու օր է, ինչ հայկական մամուլն ու համացանցը լծված են արդեն հայտնի դարձած ասմունքողին ծաղրելու գործին, որն արդեն նողկալի է: Ճիշտ է, Լիանան խախտում է կատարել և իրեն պահել ոչ ասմունքողին վայել, սակայն չի կարելի այդ փաստը դարձնել համացանցային քննարկման թեմա: Համացանցով մեկ հարձակվել են մեկ տարեկան երեխա խնամող կնոջ վրա: Ասմունքող է, որին ես էլ չեմ ճանաչում: Բայց կին է, հայ կին: Կարելի՞ է ծաղրել, ձեռ առնել: Բավական է մեկը սխալվի և ողջ համացանցի «հատուկ նշանակության» փնովող խումբը կհարձակվի նրա վրա: Ընդ որում, կին օգտատերերն ավելի ագրեսիվ են, չարացած, քան տղամարդիկ: Ի՞ նչ իրավունքով են նրա բարոյական կերպարը քննարկում, պիտակներ կպցնում: Օգտատերերից շատերի պահվածքն ավելի գռեհիկ ու վատ է, քան «հանրահայտ» ասմունքողինը: Պարզապես մեզ չի սազում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
16130 | 0 | 0
Facebook