Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՇՏԱՊ.....ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑԵՔ ՀՔԾ-ՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՆ ԿԵՂԾՈՒՄ

erevannews
Հեղինակ`
erevannews
09:34, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
ՇՏԱՊ.....ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑԵՔ ՀՔԾ-ՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՆ ԿԵՂԾՈՒՄ

Մոտեցավ ավարտին իմ ՝ Արտակ Գալստյանիս գործով դատաքննությունը և հաջորդ դատական նիստին կանցնենք վիճաբանությունների փուլին։ Դատաքննության ընթացքում հետազոտված մեղադրանքի կողմի ապացույցներով արձանագրվեց հետևյալը ՝ Գոռ Հովհանիսյանի և Մհեր Փարվանյանի հեռախոսազանգերի վերծանումների զննության արձանագրության մեջ քննիչ Ալիկ Ստեփանյանի կողմից մտցված է կեղծ հեռախոսազանգ։ Զննության արձանագրության մեջ մտցված այդ զանգը գոյություն չունի օպերատորի կողմից տրված հեռախոսազանգերի վերծանումների կրիչում։
     Բացի այդ զննությանը մասնակցող ընթերականներից մեկը ընդհանրապես գոյություն չունի, իսկ մյուսը հաշվառումից դուրս է եկել 1979 թ-ից և գտնվելու վայրը հայտնի չէ։
     Այս զննության արձանագրության մեջ կեղծ տվյալ մտցնելով փորձել են հիմնավորել իմ, Գոռ Հովհանիսյանի և Մհեր Փարվանյանի հանդիպումը և սրա վրա կառուցել մեղադրանքը։
     Կեղծ տեղեկություններ է պարունակում նաև մեղադրանքի հիմքում դրված իմ գաղտնալսումների զննության արձանագրությունը.
     1/ Քրեական գործում բացակայում է ոստիկանության կողմից տրամադրված գաղտնալսումների կրիչը, որը իբր թե զննել է քննիչ Ալիկ Ստեփանյանը
     2/ Գործում առկա է մի կրիչ, որտեղ առկա են հեռախոսային խոսակցություններ, որը քննիչ Ալիկ Ստեփանյանը օգտագործել է որպես իմ ձայնի ազատ նմուշ։
     Նախ հարկ է արձանագրել, որ դատավարությունը չունի ձայնի ազատ նմուշ հասկացողություն, կա հստակ սահմանված անձից նմուշ վերցնելու կարգ։Եթե ենթադրենք, որ այդ ազատ նմուշ պարունակող կրիչը հենց գաղտնալսումներն են, ապա այստեղ նույնպես արձանագրվել է, որ զննության արձանագրությամբ ֆիքսված երկու զանգերը, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում, այդ տևողությամբ և այդ ժամերին բացակայում են այդ կրիչում։
     3/ Զննության արձանագրությանը մասնակցած երկու ընթերականներից մեկի տվյալներով անձ՝ ըստ անձնագրային վարչության տեղեկանքի, ՀՀ-ում գոյություն չունի, իսկ մյուսը արձանագրությամբ նշված հասցեի հաշվառումից դուրս է եկել 1999թ-ից։
     4/ Գոյություն չունի նաև իմ՝ այսպես ասած ձայնի ազատ նմուշ վերցնելու արձանագրությունը:
     Գործում առկա է, անհայտ աղբյուրից ձեռք բերված մի ապօրինի ձայնագրառում։ Առկա է զննության արձանագրություն նույն Ալիկ Ստեփանյանի կողմից, որը նույնպես իր մեջ պարունակում է կեղծ տեղեկություններ։ Զննության արձանագրությունում նշված է, որ խոսակցությանը մասնակցում են երեք հոգի, դատաքննության ժամանակ ձայնագրառումը լսելուց պարզվեց, որ նշված ձայնագրառմամբ ներկայացված խոսակցությանը մասնակցում են չորս հոգի, սույն փաստը հաստատել է նաև փորձագետը, խեղաթյուրված է նաև խոսակցությունների բովանդակությունը։ Զննության արձանագրությունը ստորագրած ընթերականներից մեկի տվյալներով անձ՝ ըստ անձնագրային վարչության տվյալների, գոյություն չունի։ Հարկ է արձանագրել, գոնե իմ մոտ առկա է հավաստի կասկած, որ ՀՔԾ-ում զննության արձանագրություններում գոյություն չունեցող ընթերակաների ներկայությամբ կեղծ տվյալներ մտցնելը և արդյունքում կեղծ մեղադրող ապացույցներ սարքելը վաղուց դարձել է գործելավոճ, ինչպես նաև նույն հավաստի կասկածի շրջանակներում հարկ է արձանագրել, որ ՀՔԾ ի գովազդվող օբյեկտիվ, բազմակողմանի և անաչառ քննությունը ամբողջովին կառուցված է կաբինետային պայմաններում կեղծ մեղադրող ապացույցներ ստեղծելու և դրանց միջոցով մարդկանց ապօրինի մեղադրանք առաջադրելու վրա։
     Այդ պատճառով կոչով դիմում եմ ՀՔԾ վարույթներում ընդգրկված բոլոր փաստաբաններին՝ հույս մի դրեք վարույթն իրականացնող մարմնի բարոյականության վրա, ստուգեք բոլոր զննության արձանագրությունների համապատասխանությունները զննվող օբյեկտների հետ, ստուգեք այդ արձանագրությունները ստորագրած ընթերականների տվյալները, վստահ եմ, որ ձեր գործերով նույնպես կհայտնաբերվեն նմանատիպ կեղծիքներ։ Դա առաջին հերթին ձեր պաշտպանյալի շահերից է բխում, քանի որ այդ մեղադրող ապացույցները օրենքի ուժով անթույլատրելի են, բացի այդ, այդ կեղծիքները իրենց մեջ պարունակում են պաշտոնեական հանցագործությունների հանցակազմ։ Իսկ հանցագործության մասին ահազանգելը դա ՀՀ ցանկացած քաղաքացու պարտականությունն է։ Ես արդեն իսկ ներկայացրել եմ վերը նշված փաստերի շուրջ հաղորդում, հերթը ձերն է հանուն ձեր պաշտպանյալների, հանուն ՀՀ-ում արդարադատության վերականգնման։
     Նկարում Վահրամ Շահինյանի կողմից ձեռքսեղմում և շքանշան Ալիկ Ստեփանյանին հավանաբար ապացույցներ կեղծելու համար։
     Սույն նյութը գրվել է իմ կողմից, տրվել է պաշտպանիս իմ հանձնարարությամբ «ԱԼԳԱ» փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակելու համար։
     Նյութի բովանդակության, իմ բառերի պատասխանատվությունը կրում եմ ես՝ Արտակ Գալստյանս։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3711 | 0 | 0
Facebook