Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խնդրում եմ տարածել

18:13, շաբաթ, 02 սեպտեմբերի, 2017 թ.
Խնդրում եմ տարածել

Էլ չասե՛ք, որ բարի մարդիկ չկան, աշխարհը կործանվում է, ամեն ինչ փողվ է որոշվում և այլն: Բարի մարդիկ կան, ապրում են մեր հետ, մեր կողքին, պարզապես մենք նրանց չենք ճանաչում…

2 օր առաջ՝ օգոստոսի 31-ին, երեկոյան 22-00-22-30 ընկած հատվածում 1.6 տարեկան աղջիկս գրկիս, գնումներ կատարած 2 մեծ ու ծանր տոպրակները ձեռքիս տուն էի գնում (մտքիս մեջ ինքս ինձ ինչ-ասես ասելով): Օրբելի-Կիևյան խաչմերուկի թույլատրելի հատվածին մոտեցա, որ փողոցը անցնեմ, ճամփեզրին կանգնած տաքսու վարորդը մոտեցավ, ձեռքիցս վերցրեց տոպրակները և արագ անցավ փողոցը: Ուրախությանս չափ չկար: Բայց փողոցի մյուս կողմն անցնելուց հետո տոպրակները ցած դնելու փոխարեն, հարցրեց՝ որ կողմն եմ գնալու: Ասացի, որ արդեն իսկ օգնել է ինձ, ինքս տուն կհասցնեմ, ասաց, որ չի թողնի երեխեն գրկիս այդ տոպրակները վերցնեմ: Տեսնելով, որ ապարդյուն եմ համոզում, ասացի որ շենքն է: Տարավ, հասցրեց տուն, շնորհակալությանս խոսքերին էլ ի պատասխան պատասխանեց.

-Վա՜յ, ինչ մի մեծ բան արեցի, լավ մնացեք, մեքենայիս պատուհանը բաց եմ թողել, բանալին էլ մեջն է, ես գնացի…

Դեռ երեկ՝ սեպտեմբերի 1-ին պետք է այս մասին գրեի, չհասցրեցի: Այսօր առավոտյան աշխատանքի եմ գալիս և… նույն տղամարդը նույն տեղում կանգնած էր: Մոտեցա, բարևեցի, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի, և … նկարեցի՜…

Հ.Գ . Անհրաժեշտության դեպքում արդեն լավ վարորդով տաքսու տեղ գիտեմ…
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
9927 | 2 | 0
Facebook