Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ՀԿԵ. Ծառայում ենք Վեներային, թալանում ենք միասին

Artur Bakunc
Հեղինակ`
Artur Bakunc
16:22, շաբաթ, 02 սեպտեմբերի, 2017 թ.
ՀԿԵ. Ծառայում ենք Վեներային, թալանում ենք միասին

Ինչպես եւ խոստացել էինք, շարունակում ենք երկաթուղային «վիկիլիքսը» այս անգամ անուն առ անուն ներկայացնելով ՀԿԵ դե ֆակտո շեֆի՝ գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանի կլանը, անձինք, ում միջոցով տիկինը վերահսկում է բոլոր ֆինանսական եւ ինֆորմացիոն հոսքերը երկաթգծում՝ թալանը ավելի համակարգված կազմակերպելու համար: Կարող եք տեսնել, թե բազմաթիվ պրոֆեսիոնալ երկաթուղայինների փոխարեն ովքեր են աշխատանքի ընդունվել, եւ այսքանից հետո պետք չէ զարմանալ, թե ինչու է երկաթուղին թալանվում կամ Երեւան-Բաթումի գնացքից օգտվողները անեծքների տարափ են հեղում երկաթգծի ղեկավարների գլխին: Միայն վարչության շենքում Վեներա Ավետիսյանի կլանի ներկայացուցիչների թիվը հասնում է վեց տասնյակի, իսկ ինչքան աշխատակիցներ կան այլ ստորաբաժանումներում: Նրանց բոլորին միավորում է մեկ բան՝ ընդհանուր շեֆը, ով փաղաքշական ոճով յուրայիններին դիմում է «աջիկ»: Թալանի մեխանիզմի մեջ բոլորն իրենց տեղն ունեն, չկա մի ստորաբաժանում, որտեղ Գերասիմովնան իր մարդիկ չունենան, նրանք բոլորը ծառայում են հաշվապահին, ոչ թե երկաթգծին: Գլխավոր «աջիկն» էլ երեւի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Սերգեյ Գենադիի Վալկոն է:

Ազգականներ

1. Գերասիմ Ավետիսյան – ուղեւորափոխադ. Վագոնի ուղեկցորդների (проводник) ղեկավար, Վեներա Ավետիսյանի եղբոր որդին

2. Վահրադյան Ասլան- Հիմնական միջոցների եւ ակտիվների բաժնի պետ- քրոջ փեսան

3. Վահրադյան Լուսինե – հաշվապահությունում առաջատար մասնագետ-քրոջ աղջիկը

4. Նիկոլյան Թագուհի- հաշվապահությունում առաջատար մասնագետ-քրոջ աղջիկը

5. Խաչատրյան Խաչիկ- ճանապարհային դիագնոստիկայի կենտրոնի պետի տեղակալ-քրոջ տղան

6. Ջանոյան Անժելա- Ենթակառուցվածքներում մասնագետ-քրոջ թոռը

7. Ջանոյան Տիգրան- ցրիչ-քրոջ թոռը

Այժմ ներկայացնում ենք կլանի մյուս ներկայացուցիչներին, ովքեր հաշվապահի յուրայիններն են, նրանցից յուրաքանչյուրը հատուկ առաքելություն ունի:

8. Գալստյան Տաթեւիկ- Գլխավոր տնօրենի օգնական, նա ստանում է մոտ 1մլն աշխատավարձ: Նա Վեներայի նշանակած «շեֆն» է Վալկոյի գլխին, ով տիկնոջը զեկուցում է տնօրենի բոլոր նամակների, հյուրերի, զանգերի, անգամ զուգարան գնալու ու սուրճ խմելու մասին:

9. Սումբատյան Սմբատ- իրավաբանական բաժնի պետ-Պաշտոնը Գերասիմովնայից նվեր է տացել մեկ ամիս առաջ, մեր տեղեկություններով՝ Վալկոն դեմ էր նրա նշանակմանը, լուրջ իրավաբան էր ուզում, բայց ո՞վ է Վալկոն Վեներայի ու նրա յուրայինների մոտ, ոչ ոք: Կասկածելի կրթությամբ այս անձնավորությունը երկաթուղու երիտասարդական միության նախագահն է, այս միության փողերը եւս լվանում են Վեներա Ավետիսյանի հետ: Սմբատի միջոցով հին դատական գործերը իբր ջրի երես են հանում, դրանցով փողեր են լվանում, այդ մասին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

10. Թորոյան Գուրգեն (Գուգս) - Ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի (ИВЦ) պետի տեղակալ, աստղաբաշխական աշխատավարձ ստացող այս անձնավորության միակ գործը Գերասիմովնայի ինֆորմացիոն ծարավը հագեցնելն է, նա չի սիրում աշխատանքի գալ, իսկ եկած ժամանակ էլ ամբողջ օրը անց է կացնում Վալկոյի կաբինետում՝ նրա համակարգի մեջ՝ այդպես «հոգում» է վերջինիս անվտանգությունը կիբեր տիրույթում, ձեռքի հետ էլ յուրային ընկերությունների միջոցով երկաթուղու վրա մեծ քանակով համակարգչային տեխնիկա է վաճառում:

11. Հակոբյան Լյովա- երկաթուղային անվտանգության ծառայության պետ, թաթախված է ծառայությանը հատկացված գումարների յուրացման մեջ Վեներա Ավետիսյանի հետ, Վեներա Ավետիսյանի համար, ասել է թե «Գերասիմովնա» լվացքատան կենտրոնական դեմքերից մեկը:

12. Սմբատյան Մարինա- Ինվեստիցիոն ծրագրերի ծառայության պետի տեղակալ, իրավաբանական բաժնի նախկին պետը, ով հայտնի է երկաթուղում իր կեղծ դիպլոմով, ալան-թալանի մասնակից, ում հեռացրել են վատ աշխատանքի համար, սակայն նշանակել են այլ բաժնում տեղակալ՝ նույն աշխատավարձով: Իսկ այդ կեղծ դիպլոմի պատճենի վրա աչք է փակել հարյուր տարվա ԿԳԲ-շնիկ Արտյուշա Դանիելյանը:

13. Սիմոնյան Լարիսա- Գլխավոր տնօրենի առաջին տեղակալի քարտուղարուհի, Վեներա Ավետիսյանի ընկերուհին, ով ամեն օր սուրճի ժամ ունի Վեներայի հետ, այդ ընթացքում զեկուցում է Շատալովի արած, չարածի մասին:
     Ենթակառուցվածք

14. Մարտիրոսյան Նաիրա- ենթակառուցվածքների տնտեսագիտության բաժնի պետ, Վեներայի գլխավոր «աջիկը», ով թեեւ տարրական գումարել, հանել չգիտի, սակայն առանց նրա ենթակառուցվածքներում ոչ մի հաշվարկ չի իրականանում: Այս «հզոր եւ դատարկ» գլուխը այնքան է հաբռգել, որ լինելով Գերասիմովնայի կլանի ներակայացուցիչը՝ կլանի մեջ կլան է ստեղծել:

15. Մարտիրոսյան Լիանա- Գույքի ծառայությունում առաջատար մասնագետ-Նաիրայի քույրը, նա Գերասիմովնայի ընկերուհու՝ Մոխովայի ժամանակ վերահսկում էր գույքի շարժը:

16. Մարտիրոսյան Շուշան-շարժակազմի բաժնի պետ-Նաիրայի քույրը, Վեներայի աչքն ու ականջը, վերահսկում է շարժակազմի շարժը

17. Ներսիսյան Սյուզի- ենթակառուցվածքներում առաջատար մասնագետ, շարքային ինֆորմատոր-աջիկներից

18. Գալեչյան Սեդա- Աշխատավարձի հաշվարկ. բաժնի պետ- (Մարտ. Լիանայի սկեսուրը), ինֆորմատոր-աջիկներից

19. Հակոբյան Նազիկ- Գանձապետ, իբր պետք է վերահսկի Վեներային, բայց նրա հերթական «աջիկն» է, ինչ խոսք կարող է լինել վերահսկման մասին:

Տնտեսագիտական ծառայություն

20. Բեկչյան Ժաննա- Էկոնոմիկայի եւ ֆինանսական բաժնի պետ, Գերասիմովնայի մոտ ընկերուհին, լվացքատանը հայտնի է որպես նկարչության լավ մասնագետ, ով չի փայլում գիտելիքներով, իսկ պաշտոնը զբաղեցում է Վեներայի օգնությամբ եւ հասցրել է ձեւավորել սեփական կլանը:

21. Բեկչյան Գայանե- Էկոնոմիկայի եւ ֆինանսական բաժնում առաջատար մասնագետ-Ժաննաի քույրը

22. Մելքոնյան Սմբատ- Էկոնոմիկայի եւ ֆինանսական բաժնի պետի տեղակալ- Ժաննայի հարեւանի որդին, Վեներայի հերթական «աջիկներից», ում կարելի է նախանձել սրընթաց առաջընթացի համար, ամեն ինչ անում են, որ նա դառնա Ժաննային փոխարինողը: Փաստորեն՝ Գերասիմովնան ոչ միայն հիերարխիայի սկզբունքով կլաններ է ստեղծում, կլաններն էլ իրենց կլաններն են ստեղծում, այլեւ հոգում է երկաթուղում սերնդափոխությունը, որպեսզի լվացքատան փողի խողովակները չկտրվեն եւ Գերասիմովնայի հետագա սերունդներն էլ ապրեն ապահով աներկաթուղի Հայաստանում:

23. Պողոսյան Ալբերտ- Էկոնոմիկայի եւ ֆինանսական բաժնի պետի տեղակալ (թոշակառու), Վեներայի վաղեմի դաշնակիցներից է, անցյալից եկող, ինչպես ասում են՝ հին ընկերները չեն դավաճանում, նրա եւ Գերասիմովնայի ընկերության հիմքում վերջինիս «փաստաթղթանկարչության «նախաձելի ձիրքն է:

24. Չատինկան Նելլի- Էկոնոմիկայի եւ ֆինանսական բաժնում տնտեսագետ-շարքային ինֆորմատոր:

25. Մովսիսյան Գագիկ- Ուղեւորափոխադրումների ծառայության պետ, Վեներա Ավետիսյանի մտերիմ մարդկանցից մեկը, ով մասնագիտացած է ուղեւորափոխադրումների գումարները թալանելու մեջ, նրան ենք պարտական Երեւան-Բաթումի «կոմֆորտ» երթեւեկման համար, երբ մեկանգյա ճամփորդությունը վերածվում է հավերժ դաժան հիշողության, օրինակներն այստեղ՝ http://www.globnews.am/?p=11263&l=am, http://info24.am/?p=1886&l=am%2Ftvum+er%D5%9D+dgoxqum+em+inch+e+katarvel%D5%9D+batumic+erevanvo%D6%82xevorvox+gnacqi+mej+

26. Մովսիսյան Լիպարիտ- Բեռնափոխադրումների բաժնում առաջատար մասնագետ-Գագիկի տղան, նա հավակնում է դառնալ կլան կլանի ներկայացուցիչը, ում համար չի բացառվում բեռնափոխադրումների ծառայություն բացեն եւ կարգեն ղեկավար:

27. Մովսիսյան Լիա – առաջատար հաշվապահ-Գագիկի աղջիկը
     ՆՏՄ

28.Մարգարյան Խաչիկ- Նյութատեխնոլոգիական մատակարարման տնօրինություն շին. բաժնի պետ, մասնագիտացած է մատակարարման, առուծախի գումարները մսխելու մեջ, օրը մի քանի անգամ լինում է Գերասիմովնայի կաբինետում՝ հրամաններ ստանում, փողերը մուծվում:

29. Ալվարյան Հարություն- Նյութատեխնոլոգիական մատակարարման տնօրինություն մատակարարման բաժնի պետ, մատակարարման գումարներըը տնօրինում է Լադոշան, բայց նրան եւս վերահսկում է Վեներա Ավետիսյան՝ իր «պրոտեժեներով»:

30. Փարսյան Լուսինե- առաջատար հաշվապահ, ՆՏՄ-ում վերահսկում է գումարների հոսքը եւ զեկուցում Վեներա Ավետիսյանին:

31. Արզումանյան Նորիկ- մատակարարման բաժնի պետ, Վեներայի հերթական աշխատակիցը, ով գումարները ստիպված է եղել Գերասիմովնայի եւ Լադոշայի հետ:

32. Մարտիրոսյան Ալբինա- Արհմիության նախագահ, երկաթուղու «ֆեյք» արհմիության ղեկավարը, ում միջոցով մսխում են արհմիության գումարները:

33. Աթանեսյան Հասմիկ- Երեւան ուղեմասի հաշվապահ, Վեներայի հերթական դրածոն:

34. Համբարձումյան Վահե- Գլխավոր տնօրենի առաջին տեղակալի օգնական, հաշվապահի աչքերն ու ականջները առաջին տեղակալի՝ Շատալովի մոտ, վերջինս հավակնում է դառնալ գլխավոր տնօրեն, այդ պատճառով հեռատես Գերասիմովնան «աչքը վրեն է պահում»:

35. Բադալյան Կարեն- ներկայացուցչական բաժնի պետ, ծիծակ, «լակիռովնի» կոշիկներով այս անձնավորությունը մասնագիտացել է ներկայացուցչական ծախսերը մսխելու մեջ, ինչին մի քանի անգամ անդրադարձել ենք: Նախկին կյանքում վարորդ է եղել, այդ պաշտոնն էլ երեւի ստացել է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների «գերազանց» իմացության շնորհիվ, վերջին ամիսներին էլ ներկայացուցչական ծախսերի գումարը կազմել է 15-18մլն դրամ:

36. Խոսրովուհի- ապրանքա-հաշվառման բաժնի առաջատար մասնագետ, RTK-ում Վեներայի վերահսկողներից:

37. Խալաթյան Լեւոն- Տնտեսվար, ավելի շատ՝ ինֆորմատոր, թալանի մեխանիզմի ներկայացուցիչ:

38. Եդիգարյան Արամ- Գլխավոր ինժեներ, ով ոչ միայն կարողացել է իր մոտ գործի տեղավորել մոտ երկու տասնյակ ազգականների, այլեւ երկու եղբայրներին նշանակել է երկաթուղու կարեւոր նշանակության ստորաբաժինների ղեկավար պաշտոններին։ Եւ, այսպես տարիներ, ի վեր Եդիգարյան 3 եղբայրները ղեկավարում են ՀԿԵ ամբողջ շարժակազմը: Արկադի Եդիգարյանը վերանորոգման աշխատանքներով է զբաղվում, ասում են` քանդել-ծախելու պրոֆեսիոնալ են, օրինակ` հին «մատերիալի» անվան տակ վաճառք են իրականացնում, խոսքը շպալների, ռելսերի, մետելալոմի վաճառքի մասին է: Ժամանակին մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել, թե ինչպես ՀԿԵ-ի ղեկավարության քթի տակ քանդում են երկաթուղու չօգտագործվող ռելսերն ու վաճառում Արարատյան դաշտավայրում խաղողագործությամբ զբաղվող գյուղացիներին: Նրանք էլ կտրատված ռելսերն օգտագործումեն որպես բիր (ձող, որը տնկում են խաղողի վազի կողքին` իբրև հենակ): Միայն վերջին սկանդալի՝ ատոմակայանի տենդերը իրենով անելուց հետո Արկադի եդիգարյանին ազատեցին աշխատանքից, այն էլ սեփական դիմումի համաձայն՝ հավանաբար ապագայում վերադարձնելու նպատակով: Եդիգարյանների մոտ 30 հոգանոց կլանին դեռ կանդրադառնանք առանձին: http://my.mamul.am/am/post/71320/%D5%AE%D5%A1%D5%AE%D5%AF%D5%A1%D5%A4%D5%B4%D6%83%D5%B8%D6%81%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A6%D5%B4%D5%A8-%D5%B0%D5%AF%D5%A5-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D6%80%D5%A2-%D5%A9%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B9%D5%AB-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%B8%D6%82%D5%B4: Մենք դեռ կանդրադառնանք, թե ինչպես հարյուրավոր միլիոնավոր դոլարների պակասորդների հայտնաբերվելուց հետո աշխատակիցներին կանչում են, պակասորդի թիվը քչացնում են, վերցնում գումարը տվյալ անձնավորությունից եւ իրենց մեջ մաս-մաս անում, այս մասին եւս մանրամասն առաջիկայում:

39. Յոլյան Վարդան- Ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի (ИВЦ) պետ, տիրապետում է ողջ ինֆորմացիային, որպեսզի ժամանակին զեկուցի տինոջը, գրեն, ջնջեն համապատասխան ձեւափոխությունների ենթարկեն:

40. Դանիելյան Արտյուշա- սոցիալական եւ կադրային բաժնի պետ, Վեներայի սիրելին, ԿԳԲ-շնիկ, ով զբաղվում է կադրային հարցերով եւ այդ շրջանակներում հասցրել է ամբողջ ցեղին տեղավորել աշխատանքի: Նրա բարեկամներն են՝

41. Հարությունյան Կարինե- ДЦФТО բաժնի պետ – Արտյուշայի կինը

42. Դանիելյան Հասմիկ- Միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ – Արտյուշայի աղջիկը

43. Դանիելյան Իրինա- ներկայացուցչական բաժնի աշխատակից -Արտյուշայի աղջիկը

44. Բարսեղյան Լիանա- ներկայացուցչական բաժնի աշխատակից - Արտյուշայի քրոջ աղջիկը

45. Դանիլյան Նաիրա- ուղեւորափոխադրումներինի ծառայությունում բաժնի պետ-Արտյուշայի քույրը

46. Ղազարյան Մեխակ- ИВЦ բաժնի պետ-Արտյուշայի քրոջ՝ Նարայի տղան

47. Մովսիսյան Լիանա- Միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ- Արտյուշայի քրոջ՝ Նարայի հարսը


    

48. Իլյա Կելպիրիս-Գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսների ու էկոնոմիկայի գծով, նա Վեներայի հետ «օրթաղ» է թալանի հարցում, կես տարի իրար հետ պատերազմելուց հետո վերջապես ընդհանուր հայտարարի եկան, թե ում թալանից ինչքան կհասնի, Կելպերիսը ունի իր հստակ փայաբիժնը, բազմիցս անդրադարձել ենք, թե նա ինչ սեփականություններ ունի էլիտար շենքերում:


    

http://my.mamul.am/am/post/70846/%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A3%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A3%D5%A1%D5%B2%D5%BF%D5%B6%D5%AB%D6%84%D5%A8-%D5%BE%D5%A1%D5%AC%D5%AF%D5%B8%D5%B5%D5%AB-%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A8-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B9%D5%AB


    

49. Ագասաֆյանց Զառա- ДЦФТО բաժնի պետի տեղակալ կոմերցիոն աշխատանքների գծով, երկաթուղում հայտնի է որպես փող տանող-բերող, ատկատները տեղափոխող:

50. Պողոսյան Գայանե- ապրանքա-հաշվառման բաժնի պետ, Կելպերիսի կողմից նշանակված մեկը, ով չի փայլում մտավոր ունակություններով, կոչված է նրա հրամանները կատարելու համար:

51. Կոտոլյան Ռուզաննա- ДЦФТО բաժնի պետի աշխատավարձով գործավար, որոշ ժամանակ էլ աշխատել է որպես պետ, սակայն խելքը չհերիքեց այդ պաշտոնի համար, նորից դարձավ քարտուղարուհի պետի աշխատավարձով:

52. Իսախանյան Անի- Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի (ЦТУ) պետ

53. Իսահակյան Գյորգի- Փոխադրումների բաժնի պետ, նրա սխրագործություններին անդրադառնանք հատուկ, թե ինչպես է թալանում երկաթուղու գումարները:

54. Անտոնյան Կարեն -գործերի կառավարչության պետ -Կելպիրիսի ընկերը, նրա թալանչի գործունեությանը անդրադարձել էինք առանձին, հույսը կտրելով ներկայացուցչական ծախսերը իրենով անելու հնարավորությունից` Կարեն Անտոնյանը ջանքեր գործադրեց վաղեմի նպատակին հասնելու համար` արհմիության գումարների տնօրինմանը: Այդ պատճառով վերջինս կազմակերպեց դատական հայց Աշոտ Խլղաթյանի դեմ, կողքից էլ մի «ֆեյք» արհմիություն բացեց` այդտեղ տնօրեն կարգելով ՀԿԵ-ում հայտնի տիկին Ալբինային: Դառնալով գործերի կառավարիչ` Կարեն Անտոնյանը ամեն ինչ արեց` ազատվելու լրատվական ծառայությունը ղեկավարող Վահե Դավթյանից, հասավ նրան, որ վերջինս եւ նախկին տնօրեն Ռեբեցը խորհրդակցության ժամանակ լուրջ կոնֆլիկտ ունեցան: Ազատվեց Վահե Դավթյանից, դատական պրոցես սկսեց վերջինիս դեմ, լրատվական ծառայության ղեկավար կարգեց իր մարդուն` Վարդան Ալոյանին եւ սկսեցին միասին մեդիա դաշտը իրենցով անել: Կուրացիայի անվան տակ նրանք պայմանագրեր են կնքում լրատվամիջոցների հետ, գումարների մի մասը գրպանում, ամսական մի քանի ոչինչ չասող հաղորդագրություն տպում ու համարում, թե մեծ գործ են արել ՀԿԵ «չեղած» հեղինակությունը փրկելու գործում: Կարեն Անտոնյանը տարեկան ավելի քան 36մլն դրամ է դուրս գրում «լրատվական ծառայություններ» անվան տակ, որի մի մասը փոխանցում է լրատվամիջոցներին, մի մասը` գրպանում

http://my.mamul.am/am/post/63096/%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-wikileaks-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%BF%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6,

55. Անտոնյան Միլա- Միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ- Անտոնյան Կարենի աղջիկը

56. Հարություն - Լրատվական բաժնի ֆոտոգրաֆ-Անտոնյան Կարենի բարեկամ

57. Ալոյան Վարդան- Լրատվական բաժնի պետ


    

Ահա երկաթուղին թալանող առաջատար մասնագետները, նրանցից ոմանք այնքան են մեծացել, որ սեփական կլաններն են ստեղծել, բայց բոլորն էլ այս կամ այն ձեւով կապած են Վեներա Գերասիմովնայի հետ, կամ ազգական են, կամ մտերիմ, կամ օրթաղ, կամ աջիկ, կամ պրոտեժե, թալանի ձեւավորված խումբ է գործոմ, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր առաքելությունը: Եւ ինչքան պետք է Վալկոն թալանչի բանդաների հետ թալանի երկաթգիծը, եթե իր եւ իր ղեկավարների համար միեւնույն է Հայաստանի երկաթուղու ապագան, ապա մի շարք սրտացավ երկաթուղայինները չեն կարող հանգիստ վերաբերել այս ամենին: Երկաթուղում իրականացվող թալանը կատարվում է Վալկոյի գիտությամբ, նրա մասնակցությամբ, նրա քթի տակ, եւ փոխարեն՝ տնօրենը կանխի այդ ամենը, հաջողությամբ համագործակցում է թալանչիների հետ՝ դառնալով փողերը հավաքող «կասիր» Իսկ 20-40 տարվա երկաթուղայինները հայտնվում են փողոցում, որպեսզի ճանապարհ բացեն անգրագետ բարեկամների համար:

Իսկ որտեղ է նայում ՀԿԵ անվտանգության պետ, հայ ազգի հավատարիմ զավակ, ԱԱԾ գեներալ Արմեն Դարբինյանը, սա՞ է նրա ապահոված անվտանգությունը երկաթուղում, այսպե՞ս է նպաստում երկաթուղու զարգացմանը, չի տեսնում քթի տակ տեղի ունեցողը, թե ձեռ չի տալիս տեսնել, միգուցե մասնակից է այս ամենին եւ սեփական կլանը ունի: Դե եթե այդ վիթխարի հիմնարկում բոլորը տաքուկ տեղավորվել են եւ թալանում են ինչքան կարող են, ապա մենք չենք պատրաստվում թամաշա անել այս թալանին, իմացեք, որ մի խումբ մտահոգ երկաթուղայիններով այս նամակը ուղարկելու ենք նախագահին, վարչապետին, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության տնօրենին, իրավապահ մարմիններին, աղոթեք ձեր գործած մեղքերի համար կամ մտածեք՝ ինչպես եք արդարանալու ԿԳԲ-ի «պադվալում»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3490 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
loading...
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ