Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարի երթ դեպի գիտելիքի զարմանահրաշ ու հեքիաթային աշխարհ

11:11, շաբաթ, 02 սեպտեմբերի, 2017 թ.
Բարի երթ դեպի գիտելիքի զարմանահրաշ ու հեքիաթային աշխարհ

Սեպտեմբերի 1-ը ՀՀ-ում հռչակված է որպես գիտելիքի և դպրության օր:

Հրազդան քաղաքի Հ. Թումանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում այսօր ևս մեծ շուքով նշվեց գիտելիքի օրը: Դպրոցի բակում հավաքվածների ջերմ ծափողջոյնները ազդարարեցին ուսումնական տարվա մեկնարկը: Հանդիսավոր կերպով հնչեց ՀՀ –ի հիմնը և հնչյունների ներքո բարձրացվեց եռագույնը: Ներկաներին ողջույնի խոսքը հղեց դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանը: Տարիներ շարունակ փորձառու և բանիմաց ուսուցչական կազմը կրթել և դաստիարակել է բազմաթիվ տաղանդաշատ և շնորհալի երեխաների: Նախակրթարանն ավարտած լուսաշող դեմքով ժիր ու աշխույժ մանուկներն առաջին անգամ ոտք դրեցին դպրոցի շեմին: Վստահ ենք, որ այս մանուկները հետագայում պիտի փայլեն իրենց կայուն ու խորը գիտելիքներով` դառնալով հայ ազգի նվիրյալ զավակներ:
    
     arxablog.blogspot.am –ը միանում է բոլոր շնորհավորանքներին, մաղթելով 5-րդ դպրոցի առաջին դասարանցիներին բարի երթ դեպի գիտելիքի զարմանահրաշ ու հեքիաթային աշխարհ:

Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
16544 | 0 | 0
Facebook