Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՐԿՈՒ ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ{2.000.000.000) ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ և ՆՈՐԻՑ ՊՆ -ՈՒՄ։

Verjin Lurer.com
Հեղինակ`
Verjin Lurer.com
04:37, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
ԵՐԿՈՒ ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ{2.000.000.000) ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ և ՆՈՐԻՑ ՊՆ -ՈՒՄ։

Շարունակում ենք Խաչատուրովի հովանավորյալները ՝ բանակ-հափշտակություն թեման։ՀՀ Քննչական Կոմիտեի մեր աղբյուրը հայտնում է, որ քննվում է քրեական գործ, ՀՀ ՊՆ ից առավել խոշոր չափի հափշտակություն կատարելու փաստով։Մենք անրադարձել էինք ՊՆ-ից թելերի միջոցով 810.000.000 հհ դրամի յուրացմանը։Այս գործի շրջանակներում բացահայտվել են նաև այլ սխեմաներ։ Ներկայացնենք դրանցից ևս մեկը։ Այսպես ՝ Տարեկան կտրվածքով ՊՆ ին արդեն 10 տարուց ավել, նույն մատակարարի կողմից մատակարարվում է մոտ 15.000 դոշակ և այդքան էլ բարձ։Մեկ կոմպլեկտի գինը (դոշակ +բարձ) , կազմում է մոտ 15000 դրամ։Այսինքն ըստ փաստաթղթերի մատակարարվում է 225.000.000 միլիոն դրամի ապրանք։ Սակայն պարզվում է, որ տարվա կտրվածաով հենց նույն քանակի բարձ և դոշակ դուրս է գրվում զորամասերից, որպես արդեն զինվորի համար ոչ պիտանի, այդ գույքը հավաքվում է N զորամասի թիվ 3-րդ պահեստաըանում, որից հետո հանձնաժողովի միջոցով տեղափոխվում են Սովետաշենի աղբանոց։Կազմվում է գույքի վերացման ակտ։ Սակայն իրականում զինվորի համար ոչ պիտանի ՝ առողջությանը վնասակար բարձերը և դոշակները ուղևորվում են, ոչ թե Սովետաշենի աղբանոց, այլ ուղիղ 10 տարի անընդմեջ տենդերը շահած մատակարարի մոտ։Այստեղ փոխվում է միայն դոշակի և բարձի երեսի կտորը, իսկ արդեն թունավոր դարձաձ բամբակը մնում է նույնը և հետ վերադառնում նորիվ ՊՆ N զորամաս, որպես նոր ապրանք և բաժանվում է ՊՆ զորամասերին։Միայն կտորը փոխելու ինքնարժեքը ՝ ներառյալ կտոր, աշխատսվարձ, հարկ, կազմում է մոտ 2000 դրամ։Այսինքն ընդամենը «Նոր» դոշակների և բարձերի պատրաստման հսմար ծախսվում է, ոչ թե 225.000.000 միլիոն դրամ, այլ ընդսմենը 30.000.000 միլիոն դրամ։Տարբերությունը ՝ 195.000.000 միլիոն դրամ ՝մեկ տարվա կտրվածքով յուրացվում է։Հաշվի առնելով, որ 10 տարի շարունակ այս սխեմայի մատակարսրը (դոշակի և բարձի երես փոխողը) նույն ՍՊԸ ն է, ապա վստահաբար կարելի է պնդել, որ մեկտարվա ընթացքոմ ՊՆ-ի N զորամասից հափշտակվում է 195.000.000 միլիոն դրամ, իսկ 10 տարվա ընթացքում մոտ 1.950.000.000 դրամ։ Իրոք հանճարեղ սխեմա է վստահ կարելի է ասել, որ Օստապ Բենդերը ուղղակի գլուխ կխոնարհեր։Սխեմայի վերահսկողությունը իրականացնում է մինչև օրս Խաչատուրովի ֆինանսիստը, իսկ կատարողները N զորամասի հրամանատարից սկսած մինչև վերև։ Հարկ է նշել, որ որքան էլ, որ հանճարեղ է հափշտակման սխեման այդքան էլ հանճարեղ է դրա բացահայտումը, հարկավոր է ընդամենը ստուգել, թե արդյոք ՀՀ մաքսային սահմանով տվյալ մատակարարը անհրաժեշտ քանակի բամբակ ներկրել է թե ոչ։Չէ որ ՀՀ ում բամբակ չի արտադրվում։ Փաստացի դեպի Խաչատուրով են տանում նաև դոշակների և բարձերի բամբակյա թելերը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
96958 | 4 | 0
Facebook