Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դուք պատկերացնում ե՞ք գոնե, թե ի՞նչ սարսափելի բան ա դիպուկահարի մասնագիտությունը

14:06, չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2017 թ.
Դուք պատկերացնում ե՞ք գոնե, թե ի՞նչ սարսափելի բան ա դիպուկահարի մասնագիտությունը
     Ժողովուրդ ջան. Դուք պատկերացնում ե՞ք գոնե, թե ի՞նչ սարսափելի բան ա դիպուկահարի մասնագիտությունը, ինչ ծանր: Ամեն մարդ չի՜ որ կարողանում է մարդ սպանել, անգամ պատերազմի դաշտում և թեժ պահերին: Դա սարսափելի բարդ մի մասնագիտություն է, որ մարդկանց մեծամասնությանը անհաս ինքնատիրապետում, ինքնակառավարում, համբերություն և ամուր նյարդեր է պահանջում: Անգամ հանցագործները, երբ գնում են թալանի, որտեղ կարող է մարդու խփելու և սպանելու կարիք լինի՝ իրենց հետ պայմանավորված մեկին են տանում, որպեսզի պետք եղած պահին, այդ քայլը կարողանա կատարել:
     Նման քայլեր՝ անում են միայն նրանք՝ պրոֆեսիոնալներն իրենց գործի մեջ: Սպանություն կարող է անել նաև ցանկացած մարդ՝ անզգուշությամբ, կամ էլ ոչադեկվատ, աննորմալ հոգեվիճակում, որը բացարձակապես կապ չունի «մասնագիտության» հետ: Վերջինները՝ արդեն տմարդ են, կամ տմարդացած են դառնում նման արարքից հետո: Եվ երբ որ մենք հանրային քննարկման, կամ գովերգի ենք դնում, այսինչ գլուխ կտրողի կտրավածքը, կամ կրակողի այլանդակած, խեղած մարմինները..., մենք վերջիններին ենք նմանվում՝ տմարդներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5754 | 0 | 0
Facebook