Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ՀՔԾ ՊԵՏԻՆ և ՆՐԱ ԿԱՏԱՐԱԾՈՒՆԵՐԻՆ ԴԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ

erevannews
Հեղինակ`
erevannews
02:46, շաբաթ, 26 օգոստոսի, 2017 թ.
ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ՀՔԾ ՊԵՏԻՆ և ՆՐԱ ԿԱՏԱՐԱԾՈՒՆԵՐԻՆ ԴԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Անթույլատրելի ապացույցները քրեական դատավարությունում։
     Դասախոս՝ ՀՔԾ անգրագիտությունից տուժած, ամբաստանյալ Արտակ Գալստյան
     Ունկնդիրներ՝
     Գեներալ լեյտենանտ Վահրամ Շահինյան ՝ ԴԵՌ - ՀՔԾ պետ
     Կարեն Կարապետյան՝ ՀՔԾ կոռուպցիայի և պաշտոնեական հանցագործությունների նախկին վարչության պետ, դեռ - Գլխավոր Դատախազությունում ավագ դատախազ
     Աշոտ Ժամկոչյան՝ դեռ -ՀՔԾ քննիչ
     Ալիկ Ստեփանյան դեռ - ՀՔԾ ավագ քննիչ
     Դասախոսությունը իրականացվում է «եթե թերուսին չես կարողանում հեռացնել՝ պարտավոր ես կրթել» բարեգործական հիմնադրամի բարձր հովանու ներքո։
     «Հարգելի» ունկնդիրներ այսօր անրադառնում ենք քրեական դատավարությունում անթույլատրելի ապացույցների հասկացողությանը, և որպեսզի ձեր համար պարզ լինի և ընկալելի կաշխատեմ այս դասի ընթացքում հնարավորինս քիչ օգտագործել իրավաբանական տերմիններ։
     Այսպես՝ ՀՀ Քրեական դատավորության օրենսգրքիի 104-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Քրեական դատավարության ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել սույն օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ:
     ՀՀ Վճռաբեկ դատարանը ԼԴ/0301/01/09 նախադեպային որոշման մեջ անրադառնալով ապացույցների թույլատրելիությանը ամրագրել է հետևյալ իրավական դիրքորոշումը.
     «31. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ¦: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ գործով է նա կանչվել և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունքներ: Դրանից հետո քննիչը պարզում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ վկայի փոխհարաբերության բնույթը և սկսում է հարցաքննությունը¦:
     32. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 4-րդ մասի վերլուծությունից երևում է, որ նախքան հարցաքննությունը վկան պետք է տեղեկացվի, թե որ դեպքի (փաստի) առթիվ հարուցված քրեական գործով և պարզաբանման ենթակա որ հանգամանքների շուրջ է հարցաքննվում: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վկան նախազգուշացվում է տվյալ գործով իրեն հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայի ցուցմունքը կդիտվի որպես քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված, եթե նախքան ցուցմունք վերցնելը վկան չի տեղեկացվել թե որ քրեական գործով է հարցաքննվում» ։ մեջբերման ավարտը։
     Իմ գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ վկաներ Մ.Փարվանյանը և Տ.Պետրոսյանը հարցաքննվել են (Անի Հովհանիսյանի կողմից, Վարդիթեր Գիշյանի հետ միասին, խմբի կազմում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու) փաստի առթիվ հարուցված քրեական գործով։
     Արտակ Գալստյանի կողմից Գոռ Հովհանիսյանից կաշառքի նախապատրաստման եղանակով խարդախության փորձ կատարելու գործով նրանք չեն հարցաքննվել ։
     Իմ գործով կազմված մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ Ա.Գալստյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է վկաներ Մ.Փարվանյանի և Տ.Պետրոսյանի (Անի Հովհանիսյանի կողմից, Վարդիթեր Գիշյանի հետ միասին, խմբի կազմում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու) փաստի առթիվ հարուցված քրեական գործով տրված ցուցմունքներով։
     Հիմք ընդունելով վերը նշվածը Վճռաբեկ դատարանի վերը նշված որոշման 32-րդ կետում առկա վերլուծությունը, իմ գործի վերը շարադրված փաստական հանգամանքները ակնհայտ է, որ վկաներ Մ.Փարվանյանի և Տ. Պետրոսյանի ցուցմունքները, որոնք սույն գործով որպես ապացույց են օգտագործվել, չեն եղել թույլատրելի ապացույցներ, քանի որ ձեռք են բերվել տվյալ քննչական գործողության՝ վկայի հարցաքննության կատարման կարգի էական խախտմամբ:
     Քանի որ «գիտունիկ» Շահինյանի՝ իր կամքից անկախ պատճառներով ՀՔԾ պետ նշանակվելուց հետո սույն կառույցում իրավաբանությունը մահացավ և սկսեցին գործել փողոցային բարքերը, ապա որպեսզի ավելի պարզ լինի ձեր համար, վերը շարադրվածը ասեմ հասարակ ձեր «փողոցային» լեզվով։ «Այ թերուսներ, ուրիշ քրեական գործով վկայի տված ցուցմունքը չէք կարա դնեք մեկ այլ գործով մեղադրանքի հիմքում, ուզում էք ՀՔԾ պետ եղեք, ուզում էք նրա կոշիկները լպստող ստրուկներ ՝ միևնույնն է չէք կարա։ Ոչ մի իրավական բոմժ չի կարող վեր լինել օրենքից, հասկացեք դա վերջապես։ Նման անգրագետ քայլի գնալով դուք ՝ անգրագիտության էտալոններդ, վարկաբեկում էք ՀՔԾ կառույցը, այնտեղ աշխատող իրոք պրոֆեսիոնալ իմ ընկերներին, բռնաբարում էք ՀՀ արդարադատությունը։ Ձեր հեղինակության կամ վարկաբեկման մասին նույնիսկ չեմ էլ ցանկանում խոսել։ Գտնում եմ և վստահ եմ իմ հետ համակարծիք են ՀՀ իրավաբանների ծանրակշիռ մասը, որ դուք ՝ Վահրամ Շահինյան, Կարեն Կարապետյան, Ալիկ Ստեփանյան և Աշոտ Ժամկոչյան ձեր գործունեությամբ և բթությամբ այն աստիճան էք ձեզ վարկաբեկել, որ դրանից ներքև այլևս անհնար է վարկաբեկվել» ։
     Սովորեք այս դասը՝ պատրաստվեք հաջորդին, շուտով ստուգարք է։

Հ.Գ
     Ստուգարքը չհանձնելու՝ կրթվելուց հրաժարվելու և անգրագիտությունը որպես իրավական նորմ կիրառելը շարունակելու դեպքում ձեր չորսի դեպքը կդասվի անհուսալիների շարքում և հասարակությունը ձեզ ՝ չորսիդ, ականջներիցտ բռնած կհեռացնի համակարգից և կնետի իրավաբանության ախբանոցը։
     Սույն նյութը գրվել է իմ կողմից, տրվել է պաշտպանիս իմ հանձնարարությամբ «ԱԼԳԱ» փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակելու համար։
     Նյութի բովանդակության, իմ բառերի պատասխանատվությունը կրում եմ ես՝ Արտակ Գալստյանս։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5062 | 0 | 0
Facebook