Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

26-ամյա աղջիկը ողջ է մնացել 3 ահաբեկչությունների ժամանակ

erevannews
Հեղինակ`
erevannews
01:39, շաբաթ, 26 օգոստոսի, 2017 թ.
26-ամյա աղջիկը ողջ է մնացել 3 ահաբեկչությունների ժամանակ
     Բարսելոնայի ահաբեկչությունը դարձավ նախորդ շաբաթվա ամենաողբերգական դեպքերից մեկը: Օգոստոսի 17-ին, տեղի ժամանակով 17: 00-ին, ահաբեկիչը մեքենան ուղղեց հետիոտների վրա՝ սպանելով 13 մարդու, վիրավորելով 100-ից ավելիին: Ահաբեկչության վայրում է եղել նաև Ջուլիա Մոնակո անունով մի աղջիկ, ում մասին կարելի է համարձակ ասել, որ նա ունի սեփական պահապան հրեշտակը: Պատճառն այն է, որ վերջին կես տարվա ընթացքում սա արդեն 3-րդ ահաբեկչությունն է, որ տեղի է ունենում նրա կողքին՝ խնայելով նրան: 26-ամյա ավստրալուհին Եվրոպայով ճանապարհորդելու ընթացքում եղել է ևʹ լոնդոնյան ահաբեկչության վայրում, ևʹ Փարիզի Ելիսեյան դաշտերի ահաբեկչության վայրում, որտեղ հարձակում է իրականացվել ոստիկանների վրա:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3877 | 0 | 0
Facebook