Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրասնոդարում ավտոբուսի վթարից զոհվածների մեջ 2 հայ կա (տեսանյութ)

erevannews
Հեղինակ`
erevannews
01:11, շաբաթ, 26 օգոստոսի, 2017 թ.
Կրասնոդարում ավտոբուսի վթարից զոհվածների մեջ 2 հայ կա (տեսանյութ)
     Հայտնի է Կրասնոդարում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվածների ինքնությունը:
     Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը զոհերի մասին տեղեկություններ է ներկայացրել` տեղեկացնելով, որ նրանցից երկուսը հայ են` Ս.Ս. Բուլուդյան (1953) և Ա.Ս. Բուլուդյան (1978 թ.): Նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են:
     Նշենք` ավելի վաղ, Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը հայտնել էր, որ Կուբանում վթարի զոհերի և վիրավորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
     Հիշեցնենք, որ պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին: Ավտոբուսի բոլոր ուղևորները Վոլնա ավանի «Թամաննեֆտեգազ» -ի աշխատակցներ են:
     Ըստ նախնական վարկածի, ավտոբուսի ընթացքի ժամանակ խափանվել են արգելակները, ինչի հետևանքով տեղի է ունեցել դժբախտ պատահարը:
     Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ ավտոբուսում եղել է 50 մարդ, 17 մարդ մահացել է, փրկվել է 33 հոգի:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3612 | 0 | 0
Facebook