Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եթե Ալեքսանդրին հաճո է աստված լինելը, թո՛ղ լինի»:

23:18, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
«Եթե Ալեքսանդրին հաճո է աստված լինելը, թո՛ղ լինի»:

Արբած իր աներևակայելի հաջողություններից՝ բոլոր ժամանակների մեծագույն փառասերներից ու նվաճողներից մեկը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, որին պարսից լծից ազատագրված եգիպտացիները աստված էին հռչակել, սկսում է հավատալ, թե ինքը աստվածային ծագում ունի ու բնույթով էլ աստվածային է:


     Պարսից վիթխարածավալ պետությունը վերջնականապես նվաճելուց հետո նա պահանջում է, որ բոլոր հելլեններն իրեն աստված հռչակեն: Բնականաբար, այդ ծիծաղելի պահանջն ազատամիտ հելլենների, հատկապես հպարտ, համարձակ ու սրամիտ սպարտացիների սրտով չէր կարող լինել, ու նրանք՝ կարճ ու դիպուկ խոսքի այդ վարպետները, որոնց լակոնիկ խոսքի համբավն ամենուր հայտնի էր, հետևյալ հակիրճ ու միաժամանակ ծաղրական որոշումն են կայացնում.

«Եթե Ալեքսանդրին հաճո է աստված լինելը, թո՛ղ լինի»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7322 | 0 | 0
Facebook