Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անակնկալ միայնակ երկխոսություն Յուղաբեր տատիկի շիրիմի առջև...

17:31, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Անակնկալ միայնակ երկխոսություն Յուղաբեր տատիկի շիրիմի առջև...


     ՛՛...Այս տարի վերաբացեցինք Նոր Գյուղի եկեղեցին: Եկեղեցու վերանորոգման հովանավորներից մեկը քրոջս տղան է՝ գործարար է և բիզնեսմեն . Մոսկվայաբնակ Սասուն Մանուկյանը:
     Եկեղեցում պատարագ էր: Պատարագից հետո հարազատներիս հրավիրեցի գերեզմանատուն ՝այցելելու Յուղաբեր տատիկի շիրիմին...Հայտարարեցի, որ Յուղաբեր տատիկին ասելու բան կա... Եկան:
     Բոլորի զարմանացած ու քարացած հայացքների ներքո մի յուրօրինակ զրույցի բռվեցի տատիկիս հետ, երկխոսեցի տատիկիս հետ, որն ոչ այլ ինչ էր քան մենախոսություն երկուսով կամ միայնակ երկխոսություն:
     հարազատներիս հրավիրեցի գերեզմանատուն ՝այցելելու Յուղաբեր տատիկի շիրիմին...Հայտարարեցի, որ Յուղաբեր տատիկին ասելու բան կա... Եկան: Բոլորի զարմանացած ու քարացած հայացքների ներքո մի յուրօրինակ զրույցի բռվեցի տատիկիս հետ, երկխոսեցի, որն ոչ այլ ինչ էր, քան մենախոսություն երկուսով կամ միայնակ երկխոսություն:
     Արդեն 10-15 րոպե է այստեղ եմ, եկել եմ նստել և ... Չգիտեմ թե ին՞չից ու ոնց սկսեմ զրույցս, որտեղից՞ սկսեմ... ասելու լուրջ բան ունեմ... կիսվելու և թեթևանալու կարիք ունեմ քո առաջ... հարգանքի տուրք տալու եմ եկել, բայց ոչ միայն տարիքիդ և մնացած բոլոր վեհ արժանիքներիդ, այլ.... Այլ երբևէ քո արտահայտած խորը և իմաստուն մտքերի, քո խորհուրդներով, քո ճշմարիտ խրատներով մեծանալուց հետո եկել եմ կիսվեմ հետդ և պատմեմ քեզ, թե ասածներդ ինչպես են իրականություն դարձել և դառնում: Ախր սա սովորական այց չէ, կամ հերթական հարգանքի տուրք քո շիրիմին, անգամ տարրական կրթություն չստացած մեր ինքնուս փիլիսոփա և անսխալ «» , իմ անսխալ խորհրդատու, հրաշք մարդ....
     Բայց կսկսեմ հենց ամենա սովորական բառից և խոսքից:
     Բարև... Տատ՝ բարև:
     ԵՎ անակնկալս ստացվեց...՛՛
    
     «Արահետ» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր Սամվել Ստեփանյանի ֆեյսուքյան գրառումից և պատրաստած տեսանյութից

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4444 | 0 | 0
Facebook