Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
17:01, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ
    
     Ստեփան Զորյանը գրական ասպարեզ իջավ արդեն իբրև կազմակերպված գրող` լավ հիշելով իր գրական ուսուցիչներից Ֆլոբերի խորհուրդները Մոպասանին. Սովորական բանը նկարագրիր այնպես, որ ոչ մի հեղինակի նկարագրությանը նման չլինի: Ստեփան Զորյանը մեզանում բերեց գործողության և հոգեբանական թափանցման, գեղագիտական դետալի և պատմողականության բնական հնչերանգի ճաշակը` դրանով իսկ գրականությունը տանելով միջազգային չափանիշների ասպարեզ: Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889թ-ի սեպտեմբերի 3-ին` Վանաձորում, նահապետական գյուղացու ընտանիքում: Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի գաղտնի դպրոցում, ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը: 1906թ-ին մեկնում է Թիֆլիս` Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով, սակայն նյութական ծանր վիճակը ստիպում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում` իբրև սրբագրիչ, այնուհետև աշխատանքի է անցնում Սուրհանդակ թերթում` որպես թարգմանիչ: 5-6 տարվա ընթացքում լույս են տեսնում Ցանկապատ, Տխուր մարդիկ, ատերազմ, ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդութունները, մարդկային ճակատագրում բեկնումնային կարողությունները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն էին: Մինչև պատերազմը գրում է Մի կյանքի պատմություն վեպը, պատերազմից հետո` Պապ թագավորը, հետպատերազմյան շրջանում` Հայոց բերդը և Վարազդատ վեպերը: Վախճանվել է 1967թ-ի հոկտեմբերի 14-ին Երևանում: Ստեփան Զորյանն իր մասին ասել է. Սիրում էի կարդալ ու խորհրդակցել: Ես չէի կարդում լոկ հետաքրքության համար, այլ միաժամանակ, թե ինչպես է հեղինակը կառուցում իր երկը, ինչպես է զարգացնում հերոսների և նրանց կյանքի դրաման: ետք է ասեմ, որ գրական բոլոր ժանրերն ինձ դուր էին գալիս, բայց իմ համակրանքը միշտ թեքվում էր դեպքի արձակը, արձակի մեջ էլ ես սիրում էի ամենաբնականը, ամենապարզը, որտեղ հույզերն ու ապրումները տրված չեն արհեստականորեն: Իմ հետաքրքրությունը և իմ սերը դեպի մեր պատմությունը ինձ մղեցին դեպի պատմական թեմատիկան, և ես գրեցի նախ Սմբատ Բագրատունի պատմվածքը, ապա ապ թագավորը: Երբ բռնկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ես հրատարակեցի Պապ թագավորը` որպես հայրենիքի պաշտպանության օրինակ: Տաս տարի հետո դրան հետևեց Հայոց բերդը վեպը, ապա դրանից հետո` Վարազդատը: Երբ նայում եմ իմ անցած գրական ճանապարհին, ինձ թվում է, թե ես պատմագիր եմ: Ստեփան Զորյանը գրել է. Սովետահայ գրականությունը` որպես նոր և բարձր ֆորմացիայի գրականություն, անցյալի գրականությունից պետք է տարբերվի ոչ միայն իր գաղափարական բովանդակությամբ, այլև իր նուրբ արվեստով, իր նոր պրիոմներով, իր ոճական առանձնահատկություններով: Ստեփան Զորյանի գրական ժառանգությունը հենց այդպիսին էր: 19-րդ դարի սկզբից տարածվում է էպիկական ժանրի կարևոր տեսակներից մեկը` պատմական վեպը, որը տալիս է անցյալի կարևոր դրվագների գեղարվեստական նկարագիրը` նույնպես լայն, բազմակողմանի ընթացքով; ատմավեպի հիմնադիրը շոտլանդացի գրող Վալտեր Սկոտն է: Ավելի ուշ պատմավեպեր գրեցին ուշկինը, Հյուգոն, Տոլստոյը, Րաֆֆին, Մուրացանը և ուրիշներ: ատմավեպի մեջ, - ասում էր Բելինսկին, - պատմությունը` իբրև գիտություն, միաձուլվում է արվեստի հետ: Երբեմն իբրև ինքնուրույն ժանր առանձնացվում է վեպ- էպոպեան, սակայ իրականում դա վեպի տարատեսակներից մեկն է, որն աչքի է ըկնում դարաշրջանի և ժողովրդի կյանքի լայն ընդգրկումով: Օրինակ` Լև Տոլստոյի ատերազմ և խաղաղություն վեպը կամ Դեմիրճյանի Վարդանանքը: Լինում է նաև վեպ-եռագրություն (տրիոլոգիա), որը բաղկացած է իրար հետ սերտորեն կապված երեք վեպից, օրինակ` Մաքսիմ Գորկու Մանկություն, Ծառայության մեջ, Իմ համալսարանները, Ստեփան Զորյանի Հայոց բերդը, Պապ թագավոր և Վարազդատ պատմավեպերը: Ստեղծագործական կյանքի առաջին շրջանում Զորյանը հայտնի էր որպես նովելիստ: Ժամանակի ընթացքում նա հակվում է դեպի արձակի խոշոր ձևերը` վիպակն ու վեպը: Ճիշտ է` Ամիրյանների ընտանիքը մնաց սևագրության մեջ, իսկ Սպիտակ քաղաքը քիչ բան ավելացրեց նրա գրական ժառանգության մեջ, բայց այդ երկերի մեջ երևան եկան կառուցելու ձիրքը, ձգտումը դեպի կենսական բարդությունը: Հետագա տարիներին լուրջ փոփոխություններ տեղի ունեցան գրողի ստեղծագործական կյանքում: Ստեփան Զորյանի թեմատիկան բազմազան էր` իր խոսքով ասած` խայտաբղետ: Նա բացատրում էր պատճառը` հիմնականում նշելով կյանքի բարդ բնույթը և ժամանակի պահանջները: Նա իրեն համարում էր մի յուրօրինակ պատմագիր, դեպքերի ընթացքին հետևող մի համեստ տարեգիր: Իմ գրական առաջին քայլերից` 1910թ-ից սկսած, մեր կյանքում տեղի ունեցան շատ խոշոր դեպքեր ու փոփոխություններ, ու դրանցից կարևորները որևէ չափով անդրադարձան իմ գրվածքներում: Գրողը այս փոփոխությունների հետ է կապում նաև իր անհատական ոճի և գրելու եղանակի փոփոխությունները: Չէ՞ որ հաճախ նյութով է պայմանավորվում ոճը: Թեմատիկ և ոճական փոփոխությունները բնորոշ արտահայտեցին պատմական թեման, մեծ վեպի և էպիկական ոճի զարգացումը: Վճռական անցումը դեպի պատմական ուղի տեղի ունեցավ պատերազմի տարիներին: Միայն իսկական պատմականության զգացողությունը կարող է ծնել արդիական հնչողություն ունեցող երկ անցյալի մասին, միայն նա կարող է ժամանակակից բովանդակություն հաղորդել պատմական նյութին: Պատմական թեմայի մշակումը մի էպիզոդ չէր գրողի կյանքում, այլ տևական աշխատանք, որն, ինչպես ցույց է տալիս օրինաչափությունը, դարձյալ խոր արմատներով կապված էր արդիականության հետ: Ստեփան Զորյանը փորձում էր վերագտնել անցյալը, գտնել նոր օրերի համար նպաստավոր ավանդույթներ և հարազատ գծեր:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
13098 | 0 | 0
Facebook