Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ պատանի նետաձիգները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

12:43, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Հայ պատանի նետաձիգները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
    
    

dasaran.am -ի փոխանցմամբ նետաձգության Հայաստանի պատանեկան հավաքականի անդամներ Արման Բալդիյանը և Լևոն Պողոսյանը կմասնակցեն Արգենտինայում հոկտեմբերի սկզբին կայանալիք աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը, որը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցում է:
     Պատանի նետաձիգներն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի ղեկավարությամբ արդեն մեկ ամիս ուսումնամարզական հավաք են անցկացնում Մարտունիում գտնվող ԵԿՄ ճամբարում:
     «Սեպտեմբերի սկզբին երկու թիմով մեկնելու ենք Բաթում՝ մասնակցելու միջազգային մրցաշարի, այնտեղից կգնանք Թբիլիսի, որտեղ նույնպես միջազգային մրցաշար է լինելու: Այնուհետև, կվերադառնանք ու այստեղ, ամենայն հավանականությամբ, Սևանի ավազանում սեպտեմբերի 14-ին կտանք «Հայկի նետեր» ավանդական միջազգային մրցաշարի մեկնարկը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են Բաթումի և Թբիլիսիի, Ղազախստանի, Ղրղզստանի և Յակուտիայի թիմեր», - նշել է Բորիս Վասիլյանը:
     Աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլը տղաները կանցկացնեն Էջմիածնում:
    
     https://www.dasaran.am/apps/news/item/id/7187

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3182 | 0 | 0
Facebook