Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սովորեք և սովորեցրեք. Աշխարհի ամենաերկար գետերը

11:49, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Սովորեք և սովորեցրեք. Աշխարհի ամենաերկար գետերը

Կան բազմաթիվ չափորոշիչներ, որոնք հաշվի առնելով որոշվում են գետերի երկարությունը: Պետք է նշենք, որ այս գործընթացը այնքան էլ հեշտ չէ: Երակար ժամանակ է, ինչ Նեղոսը համարվում է աշխարհի ամենաերկար գետը, սակայն վերջին շրջանում գիտնականները սկսեցին կասկածի տակ առնել այս փաստը: Ստորև ձեր ուշադրության ենք ներկայացնում աշխարհի 10 ամենաերկար գետերը:

1. Նեղոս - Վերջինս գտնվում է Աֆրիկա մայրցամաքում և համարվում է աշխարհի ամենաերկար գետը: Նեղոսի երկարությունը 6853 կմ է: Նշենք նաև, որ այս գետը հոսում է ավելի քան տաս պետություններով: Նեղոսը սկիզբ է առնում Աֆրիկայի կենտրոնում գտնվող Վիկտորիա լճից և հասնում է մինչև Միջերկրական ծով:

2.Ամազոն - Ամազոնը համարվում է աշխարհի երկրորդ ամենաերկար գետը: Այն գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում: Վերջինս ունի 500-ից ավելի վտակներ։ Տեղական բարբառով գետի անվանումը նշանակում է «շառաչող գետ»: Ամազոնի երկարությունը պաշտոնական տվյալներով 6259-6800 կմ է:

3.Յանցզի - Սա ամենաերկար գետն է Ասիայում, իսկ ահա աշխարհում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Վերջինիս երկարությունը 6.418 կմ է:

4.Միսիսիպի- Միսիսիպին Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն գետային համակարգի գլխավոր գետն է: Այս գետի երկարությունը կազմում է 4, 070 կմ:

5.Ենիսեյ - Վերջինիս երկարությունը 5, 539 կմ է: Ենիսեյը Սառուցյալ Օվկիանոս թափվող ամենամեծ գետն է:

6.Դեղին գետ - Այս գետը Ճապոնիայի երկրորդ ամենաերկար գետն է, իսկ ահա աշխարհում այն վեցերորդ հորիզոնականն է զբաղեցում: Դեղին գետի եերկարությունը 5.464 կմ է:

7.Օբ գետ - Այս գետը գտնվում է Արևմտյան Սիբիրում և համարվում է աշխարհի յոթերորդ ամենաերկար գետը: Վերջինիս երկարությունը 5, 410 կմ է:

8.Լա Պլատան - Վերջինս գտնվում է Հարավային Ամերիկայում և անցնում է միանգամից երեք պետություններով՝ Բրազիլիայով, Արգենտինայով և Պարագվայով: Լա Պլատայի երկարությունը 4, 880 կմ է:

9.Կոնգո գետ - Կոնգո գետի երկարությունը 4700 կմ է: Այն գնտվում է Աֆրիկա մայրցամաքում և համարվում է նաև աշխարհի ամենախորը գետը: Հատկանշական է, որ այն միակ գետն է, որը երկու անգամ հատում է հասարակածը:

10.Ամուր գետ - Ամուր գետի երկարությունը 2824 կմ է: Այն գտնվում է Ռուսաստանի Հեռավոր արևելքում և Հյուսիս-արևելյան Չինաստանում:


    
     http://life.panorama.am/hy/news/2013/11/28/long-rivers/45927

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
18209 | 0 | 0
Facebook