Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նախագահը տեղյա՟կ է, որ ՀՀ-ում կան կարիքավոր զորամասեր։

Verjin Lurer.com
Հեղինակ`
Verjin Lurer.com
22:18, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Նախագահը տեղյա՟կ է, որ ՀՀ-ում կան կարիքավոր զորամասեր։

Այն որ Հայաստանը ունիկալ երկիր է, դա այլևս հաստատված փաստ է, այն որ մեր պաշտոնյաները միայն թե պետությունից գումար թռցնեն ինչ ֆոկուս որ ասես չեն անի դրանով էլ այլևս ոչ ոքու չես զարմացնի։ Սակայն պարզվում է, որ հայ պաշտոնյայի միտքը պետությունից գումար թռցնելու հարցում դեռ կատարելիության չի հասել և օրեկան գրավում է նոր բարձրունքներ և շարունակում զարմացնել մեզ։ Այսպես՝ Պն N զորամասում տեղի է ունեցել վատնում։Հրամանատարը որպեսզի չդատապարտվի որոշում է վերականգնել յուրացրածը։Քանի որ յուրացումը կատարել է մատակարարի միջոցով ապա բնականաբար երկուսն էլ քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով որոշում են թերի մատակարարված ապրանքը լրացնել։ Սակայն լրացնելու բուն գործողության ընթացքում կատարում են նոր հանցագործություն։ Կազմում են փաստաթուղթ, որ մատակարարը նվիրատվություն է կատարում ՊՆ-ին։Բայց ուշադրություն, որպես նվիրատվության հասցեատեր նշում են ՀՀ ՊՆ կարիքավոր զորամասերին։ Հրամանատարը ինքը իրենով որոշում է որ ՊՆ ամենակարիքավոր զորամասը իրենն է, առանց ղեկավարությանը տեղյակ պահելու մուտք է անում ապրանքը իր մոտ, դրանով իսկ կատարելով երկրորդ հանցագործությունը՝ առաջինը երբ յուրացրել է իր զորամասի 20.000.000 հհ դրամ գույքը, երկրորդը երբ վատնել է Պն-ին կատարված նվիրատվությունը և ինքնուրույն որոշել բանակին կատարված նվիրատվության հաշվին փակել իր պակասորդը։Զարմանալին այն է, որ նախաքննության մարմինը «չի նկատել» այս բացահայտ կատարված հանցագործությունը։ Սակայն այս պատմության զավեշտը այն է, որ N զորամասի հրամանատսր Աղասի Մկրտչյանը (նկարում) բացահայտեց մի իրականություն, որ ՀՀ-ում կա ոչ միայն կարիքավոր խավ, մարդիք, ընտանիքներ այլ նաև կարիքավոր զորամասեր և սա գրեթե պատերազմական վիճակում գտնվող երկրում։ Մնում է տալ հռետորական հարց, տեղյակ է արդյոք Գերագույն Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, որ իր ղեկավարած երկրի բանակում կան կարիքավոր զորամասեր։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10865 | 4 | 0
Facebook